Daily Archives: 29.07.2019

Բանկոմատը պայթեցրել են և հափշտակել 18 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից շուրջ 18 մլն դրամ գողանալու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, այն է՝ պայթեցնելու եղանակով, բացել են «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի… Կարդալ ավելին »

«Կեցցե՛ մեր Վարչապետը, որ մեկ տարի առաջ բերին-քցին մեր ջանին».Աղվան Պողոսյան

Ի՞նչ է իրականում կատարվում Վարչապետի ՖԲ-ի էջի հետ։ Եզրակացություն 1. Վարչապետը իր անմոռանալի հանգիստը անցկացնում է՝ ծիրանի արաղ խմելով: Եզրակացություն 2. Կառավարության շենքից գողացել են Վարչապետի հեռախոսը, պլանշետը և նոթբուքը։ Կարծում եմ՝ երկրորդ եզրակացությունը իրականության հետ որևէ աղերս չունի։ Կեցցե՛ մեր Վարչապետը, որ մեկ տարի առաջ բերին-քցին մեր ջանին։ Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

ԲԴԽ հայտարարությունը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների դադարեցման և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Այսօր՝ հուլիսի 29-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կապված Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների դադարեցման և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: «Սույն թվականի հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով… Կարդալ ավելին »

Հայտնի են Տյումենում հայկական միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժածների ինքնությունը

Տյումենի մարզում կիրակի երեկոյան տեղի ունեցած վթարի հետևաքնով տուժել է ՀՀ-ից դեպի Օմսկ ուղևորվող «Toyota» մակնիշի միկրոավտոբուսի վարորդն (ծնված՝ 1988թ․) ու երկու ուղևոր (ծնված՝ 1998թ․ և 1976թ․)։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից: Նշվեց, որ քաղաքացիները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իշիմի քաղաքային հիվանդանոց։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ: Ավելի վաղ NEWS.am-ը… Կարդալ ավելին »

«Անպայման պիտի զինվոր զոհվի՞, որ մեր ԱԳՆ-ն դուրս գա իր «փիսո» վիճակից ու մռնչա».Արմեն Աշոտյան

Երկու օրում հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է երկու հայ զինվոր, երկուսն էլ վիրավորվել են։ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր վերջապես արձագանքեց։ Անպայման պիտի զինվոր զոհվի՞, որ մեր ԱԳՆ-ն դուրս գա իր «փիսո» վիճակից ու մռնչա։ Դուշանբե, Դավոս, Պիտեր, Վիեննա, Միլան, Վաշինգտոն հանդիպումներին եւ դրանց արանքում չէի՞ք կարում ձեզ կոշտ պահել։ Իհարկե, ցավոք, հակառակորդը մշտապես է իրեն սադրիչ պահել,… Կարդալ ավելին »

Գիժ քաղաքապետն ու ալկոհոլիկ Մեսչյանը.«Հրապարակ»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան շարունակվում է կառավարության շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցները ոչ միայն անդրադարձան  իրենց խոսքով անարդար դատավարությանը, այլև  խոսեցին քաղաքի խնդիրների մասին։ «Գիժ քաղաքապետն ու ալկոհոլիկ Մեսչյանը», – նշում էր աջակիցներից մեկը։

Կասկած չունեմ, որ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի, և մեր հանրությանը հայտնի կդառնան այս քրեական գործի բոլոր մանրամասներ

Այսօր լրանում է Հայաստանի 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդման մեկ տարին։ Ցավը այն է, որ նույնիսկ «քաղաքական հետապնդում» եզրույթը մեր երկրում կորցրել է իր բուն իմաստը։ Եթե «Սասնա ծռերը»համարվում են քաղաքական հետապնդման ենթարկվածներ, ապա ինչպե՞ս ես նույնը բառերը օգտագործեմ Նախագահ Քոչարյանի մասին խոսելիս։ Իրոք, չգիտեմ։ Մեկ բան ինձ համար հստակ է. Նախագահ Քոչարյանը… Կարդալ ավելին »

Դիմում եմ արժանապատվություն ունեցող բոլոր դատավորներին համախմբվեք, մի վախեցեք, կանգնեք ձեր գործընկերոջ կողքին

Հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։ Այս լուրն արդեն գրեթե զարմանք չի առաջացնում, սակայն վերահաստատում է մի շարք իրողություններ. • Գլխավոր դատախազությունը շարունակում է սահմանել արդեն անհավանական նշաձողեր, թե ինչպես գործել Սահմանադրությամբ վերապահված լիազորություններին տրամագծորեն հակառակ։ Իհարկե, մարդկային ու մասնագիտական արժանապատվության… Կարդալ ավելին »

«Հայաստանը մոտենում է տնտեսական լճացման հեռանկարին».Վահան Բաբայան

Օտարերկրյա լուրջ ներդրումներ այդպես էլ չեղան Մեկ տարուց ավել է,ինչ թավշյա հեղաշրջման մասնակիցները կառավարում են Հայաստանը,սակայն նրանց խոստացած ներդրումային բումը չկա: Օդի մեջ տված խոստումները ցրվեցին և մոռացվեցին: Փակվում են գործարաններ,կրճատվում են աշխատատեղեր : Հայաստանը մոտենում է տնտեսական լճացման հեռանկարին: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ` Վահան Բաբայան

Դատաիրավական համակարգի նկատմամբ անօրենությունները դատաիրավական բարեփոխումների փոխարեն

Իշխող վարչակազմի անդադար ելույթները դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու, օրենսդրական դաշտը կատարելագործելու վերաբերյալ անվերջ կոչերի դիմաց ունենք՝ 1. Սահամանադրական դատարանի նկատմամբ ճնշումներ, որոնք մեծապես պայմանավորված են Սահամանադրական դատարանի կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում գործի վարույթը կասեցնելու հետ։ Այս գործիքից օգտվելն ունի ընդամենը մեկ շատ կարևոր նպատակ՝ ապահովելու հետագայում կայացվելիք որոշման լրիվությունն ու բազմկողմանիությունը: 2. Դատավորի բնականոն… Կարդալ ավելին »