Daily Archives: 23.07.2019

Փաշինյանը պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջեւան գնացել.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով Իջեւան է գնացել: «Իրատեսի» աղբյուրի փոխանցմամբ՝ ծնունդին մասնակցելուց բացի Փաշինյանը հանդիպում է ունեցել Տավուշի մարզի անտառտնտեսության մի քանի մասնաճյուղերի տնօրենների ու պատասխանատուների հետ: Լավագույն ավանդույթներին հավատարիմ՝ ռեստորանում գտնվողների անդորրը հսկել են ոստիկանության ու անվտանգությունն ապահովող աշխատակիցների ավտոմեքենաները: «Ծնունդը… Կարդալ ավելին »

Զարհուրելի դեպք է գրանցվել. Նաեւ կան բերման ենթարկվածներ. «Փաստ»

«Օրերս զարհուրելի դեպք էր արձանագրվել Չքնաղ գետում (Ձորագետի վտակ). մեծ քանակությամբ կարմրախայտ է սատկել՝ հայտնվելով գետի մակերեսին ու ափերին։ Ըստ տարբեր տեղեկությունների, սա պայմանավորված է գետի մերձակայքում գտնվող ոսկու հանքի արտանետումների հետ, սակայն տեսակետ կա, որ գետի ձուկը թունավորվել է որսագողերի կողմից։ «Փաստ» թերթի տեղեկություններով, դեպքի հետ կապված՝ վերջին երկու օրերին լուրջ ստուգումներ ու խստացված… Կարդալ ավելին »

Ներկայացվելու աշխատակազմի նոր հաստիքացուցակը. «Հրապարակ

Ազգային ժողովում, շունչները պահած, սպասում են Արա­րատ Միրզոյանի վերադարձին: ԱՍՆ-ից վերադառնալուց հետո ԱԺ խոսնակին է ներկայացվելու աշխատակազմի նոր հաստիքացուցակը, որը ձեւավորվելու է հուլիսի 13-ին ԱԺ խորհրդի արտահերթ նիստում ընդունված կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման հիման վրա: Մենք նշել էինք, որ այս փոփոխությունների քողարկված նպատակն անցանկալի կադրերից ազատվելը եւ աշխատակազմը նորերով համալրելն է:  Այդ փոփո­խությունների արդյունքում ԱԺ-ն… Կարդալ ավելին »

Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները՝ խնդրի առջեւ «Ժողովուրդ»

««Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի լուծարման գործընթացը խնդիրներ է առաջացրել 2016 թ. Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար, քանի որ նրանց ուսման վարձի 20 տոկոսը հիմնադրամն էր վճարում: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի քանի ուսանողներ, որոնց պատմելով` հիմնադրամը 2018-19 ուսումնական տարվա իրենց վարձի խոստացած 20 տոկոսը չի փոխհատուցել, եւ պատճառաբանել են, որ գտնվում են լուծարման գործընթացում: «Ժողովուրդ» օրաթերթին… Կարդալ ավելին »

«Սերժի վախտ» հանուն-ի ընթացք էր, հիմա ընդդեմի ու մերժելու.Արթուր Թովմասյան

Վերադառնանք մեկ ու կես տարի ու դրանից էլ առաջ : Բողոքողներ միշտ եղել են, դժգոհողներ՝ ինչքան ուզես, անկախ կենսամակարդակից, թե՛ թալանից, թե՛ կոռուպցիայից, թե՛ անարդարությունից, թե՛ ապօրինի հարստացումներից,թե՛ բանակից, և գեներալներից, թե՛ արցախցիներից,,,,,,, Բայց այդ ամենին, արդյունքում , մեծ իմաստով մեկ անուն էր տրվում ՝ ԳԱՂՋ մթնոլորտ, որովհետև խոսք էր խոսում էին, ցրույց էր անում… Կարդալ ավելին »

«էքստրեմիստ» իջևանցիները դարձան իշխանության աչքի գրողը.Վահան Բաբայան

«էքստրեմիստ» իջևանցիները դարձան իշխանության աչքի գրողը: Ով կպատկերացներ,որ վարչապետի ծննդավայրում ապրողներին կթիրախավորի հենց իշխանությունը: Իջևանը իրականում ջախջախեց բոլոր միֆերը «հեղափոխության»մասին: Փաստորեն մի «Գարիբալդիի հազարյակ» լինի Երևանի փողոցներում զոմբիների և համաժողովրդական աջակցության միֆն էլ վերջնականապես և անվերադարձ կկոտրվի: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

«Փուչիկը պայթելու առանձնահատկություն ունի».Գարեգին Պետրոսյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած իրավիճակին, նախ այն բնորոշում է որպես ճգնաժամ, որն իրականության հետ որևէ աղերս չունի, ապա, որպես հաղթահարման ուղի, առաջադրում է ՍԴ նախագահի փոփոխության անխուսափելիության խնդիրը: Մասնավորապես նշում է, որ Հրայր Թովմասյանը պետք է խոհեմություն հանդես բերի և օր առաջ, իբրև թե հանուն պետության, հրաժարվի պաշտոնից: Որպես վերացական… Կարդալ ավելին »