«Հանուն Արցախի» համազգային շարժման համակիրների բանակը գնալով աճում է։
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի կողմից «Հանուն Արցախի» համազգային շարժում ստեղծելու նախաձեռնությունը լայն արձագանք է գտել ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում և Սփյուռքում:
Շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ և քաղաքական կուսակցություններ արդեն միացել են շարժմանը:
Համազգային շարժմանը միանալու ցանկություն են հայտնել նաև մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, անհատներ և քաղաքական միավորումներ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Վիտալի Բալասանյանի գրասենյակին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է կազմակերպչական աշխատանքներ և առաջիկայում ծրագրում է Ստեփանակերտում հրավիրել «Հանուն Արցախի» համազգային շարժման մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողով: