Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում,երբ մարդու իրավունքները այն աստիճանի են նսեմացված,որ մարդը իր կարծիքը հայտնելուց անմիջապես հետո տեսնում է իր և իր ընտանիքի մասին ֆեյքային հայհոյանքների տարափ և սարսափում է այն ատելությունից,որ իր հանդեպ շատ արագ գոյանում է:
Ռեժիմը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չնայած ,որ հռչակել է սիրո և հանդուրժողականության հեղափոխություն, անում է հակառակը՝ խորացնելով իրենց կարծիքները չկիսողների դեմ ատելության արշավը:
Պետք էր հասնել մի կետի ,երբ արդեն ինձ նման մտածող հարյուրավոր,ինչու չէ նաև հազարավոր մարդիկ անկախ կուսակցական պատկանելությունից ,նախկինից,ներկայից և տարբեր հանգամանքներից, պետք է միավորվեին և ասեին ,որ հերիք է և մենք այլևս չենք հանդուրժելու այս ատելության ,մերոնք ձերոնքների,սպիտակի և սևի,ռեվոլյուցիայի և կոնտրռեվոլյուցիայի բաժանարար գծերը:Չենք հանդուրժելու պետության և պետականության,հավատի,բանակի,մշակույթի և պատմության հանդեպ այս անլուրջ ,շատ անգամ զավեշտի հասնող քայլերը:
Բանը հասել է նրան ,որ որոշ մարդիկ արդեն իրենց իրավունք են վերապահում ժողովրդի անունից հաթաթաներ տալ քաղաքական գործիչներին և ակտիվ քաղաքացիներին:
Հերիք չի, որ Փաշինյանը չի կատարել իր խոստումները ,նա նաև չի ցանկանում ընդունել ,որ ինքը խաբել է մարդկանց ,որոնք հրապարակում մասնակցում էին «մերժիր սերժին» բեմադրությանը և հավատում էին ,որ փոփոխություններից կլավանա իրենց և իրենց ընտանիքնրի կյանքը,կզարգանա երկիրը,կվերանա կոռուպցիան,բայց բոլորս տեսանք,որ այս մեկ տարվա մեջ փոփոխություններ չեղան:
Մեր արժեքները,մեր ավանդույթները եթե ոչ մենք, ապա ո՞վ պետք է պահպանի և պաշտպանի::Ո՞վ պետք է պայքարի հանուն Արցախի ինքնորոշման և հանուն մեր ազգային նվիրական իղձերի:
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան