Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից եւս հաստատել են լուրը, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս այցելել է դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակված ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Թե ինչ են խոսել Հանրապետության նախկին երկու նախագահները, գրասենյակից չմեկնաբանեցին` այցի մեջ արտառոց ոչինչ չտեսնելով:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ երկրորդ նախագահը կալանքից ազատվելուց հետո այցելել է հիվանդանոց, բացի այդ` տանը ընդունել է ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչներին, այդ թվում` Սերժ Սարգսյանին։