Daily Archives: 07.05.2019

6 մլն դրամ պետբյուջեից՝ Գառնու տաճարի տարածքում էլեկտրոնային երաժշտություն միացնելու համար

Մայիսի 2-ին Կառավարությունը թույլատրել էր Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտարային կազմակերպությանը՝ 6 մլն դրամի շրջանակներում, «Triangulum Community» ընկերության հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել էլեկտրոնային երաժտության փառատոն: Ահա թե ինչի համար է հատկացվել 6 մլն դրամ հարկատուների հաշվին։ Աղբյուրը՝antifake.am

Գոռգոռոցներ ու վիճաբանության ձայներ․ «Իմ քայլում» դեմ են Մարությանի՝ աշխատավարձերի կրկնակի ավելացման նախագծին․«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Այսօր Երևանի քաղաքապետարանում պետք է տեղի ունենար ֆինանսավարկային հանձնաժողովի նիստ, որտեղ պիտի քննարկվեր քաղաքապետ Հայկ Մարությանի բերած բյուջեի նախագծի փոփոխության ու հաստիքացուցակի հարցը: Սակայն նիստը չի կայացել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քմահաճույքի պատճառով: Պարզվել է՝ նրանք որոշել են հենց այդ պահին խմբակցության նիստ անցկացնել՝ չհարգելով ընդդիմադիր խմբակցությունների իրենց գործընկերներին: Իսկ պատճառը… Կարդալ ավելին »

Քաղաքապետարանը վերածվել է« գործ տվող» կառույցի․«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Երևանի քաղաքապետարանը սկսել է արդեն քրեական բնույթի հաղորդագրութուններ տեղադրել իր պաշտոնական էջում՝ հայտնելով, թե ում վրա ինչ քրեական գործ են հարուցել։ Ընդ որում՝ տարածում են այն հաղորդագրությունները, որոնցում նշված քրեական գործերը հարուցվել են հենց իրենց պահանջով։ Եվ ամենաուշագրավը, որ այս հանգամանքը նկատել ու զարմացած մեզ հետ կիսվում էր Սիրիայից Հայաստան ժամանած մեր… Կարդալ ավելին »

«Վաղը կներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ. ձեր կամքով իմ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ՝ վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին, բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում: Ասուլիսին ուղիղ եթերում կարող եք հետեւել ժամը 10.30-ից»:  Նիկոլ Փաշինյան

Ցանկանո՞ւմ եք Սերժ Սարգսյանի վերադարձը.Հարցում ֆեյսբուքում

Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական էջից ֆեյսբուքում հարցում է տեղադրվել՝ ցանկանում եք Սերժ Սարգսյանի վերադարձը, թե ոչ։   Մեր էջի հարցումներին մասնակցեց 1200 օգտատեր,քվեարկել կարող էր յուրաքանչյուր օգտատեր: Սերժ Սարգսյանի վերադարձի օգտին քվեարկեց հարցվածների 65%-ը,իսկ 35-ը դեմ արտահայտվեց նախկին նախագահի վերադարձին: Շնորհակալ ենք մեր հարցմանը ակտիվ մասնակցելու համար: Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական էջից