«Գոլդեն Փելես» հյուրանոցը փակվեց․ 50 աշխատակից համալրեց գործազուրկների շարքերը

irakanum.am-ի տեղեկություններով`Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը դադարեցրեց իր գործունեությունը։

Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում հայտնեցին հյուրանոցի արդեն նախկին աշխատակիցները, որոնց երեկ երեկոյան տեղեկացրել են, որ այսօրվանից աշխատանքի չներկայանան։ Հիշեցնենք, որ ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորում գտնվող իր «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրել էր պետությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին ամիսներ առաջ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ հյուրանոցային համալիրը հանվելու է աճուրդի։ Այս վստահեցումից ամիսներ անց, սակայն համալիրը աճուրդի հանելու վերաբերյալ որեւէ հայտարարություն չի եղել, ավելին Պետգույքի կառավարման վարչությունից էլ տեղեկացրել էին, որ նվիրատվության հարցում կարեւոր է համապատասխան վարույթն իրականացնող իրավապահ մարմնի եզրակացությունը։

Մանրամասները` այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով