Daily Archives: 22.03.2019

Սա դասական անհանդուրժողականության դրսևորում է․Վահան Բաբայան

Սիրո և հանդուրժողականության մասին խոսող իշխանության պատգամավորը Գայանե Աբրահամյանը այսօր ևս մեկ անգամ ապացուցեց,որ իրենց իշխանությունը իրականում անհանդուրժողական է։ Մատնանշելով նախարարի խոսնակին,որպես նախկին իշխանությանը ծառայած մարդու և իր կուսակցական պատկանելիություից ելնելով բացասական կարծիք փորձեց ձևավոևել մարդու մասին միմիայն նրա ՀՀԿ ի անդամ լինելու համար։ Ռեորմիստների կուսակցության նախագահ՝Վահան Բաբայան

Մենաշնորհները վերացան, գներն այդպես էլ չնվազեցին. 168.am

«168.am»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսում, որը տևեց չորս ու կես ժամ, բազմաթիվ հարցեր հնչեցին։ Բայց բազմաթիվ հարցեր, որոնք պակաս կարևոր չէին կամ գուցե ավելի կարևոր էին, այդպես էլ չհնչեցին։ Մի բան, ինչը չվրիպեց նաև փորձառու նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի աչքից։ Ու քանի որ այդ հարցերն այդպես էլ չհնչեցին, ստիպված ենք դրանց մի… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանի հեռանկարը՝ իրական վտանգ Փաշինյանի համար․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Արմեն Սարգսյանի աճող վարկանիշի և հնարավոր այլընտրանք ընկալվելու տիրույթում պետք է դիտարկել վարչապետ-նախագահ ակնհայտ հակամարտությունն ու մրցակցությունը։ Վերջին օրերին մենք ականատես եղանք բացահայտ երկու դրվագի։ Արմեն Սարգսյանը միայն ձևականորեն հրավիրվեց Արցախում կայանալիք երկու երկրների անվտանգության խորհրդի նիստին։ Եվ քանզի հրավերի մեթոդոլոգիան նախագահի սրտով չէր, վերջինիս գրասենյակը պաշտոնապես հայտարարեց` քանի որ ուշ երեկոյան… Կարդալ ավելին »

ԱԺ-ում կռիվ է ընկել․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ներսում կռիվ է ընկել: Բանն այն է, որ մարտի 18-ին Ազգային ժողովի աշխատակազմի կողմից պարգեւատրում է եղել աշխատակազմի անդամներին, սակայն ոչ բոլորին: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, նույն վարչության մեկ աշխատակից ստացել է, մեկ այլ աշխատակից՝ ոչ: Իսկ ԱԺ աշխատակազմը ոչ մի տրամաբանական բացատրություն չի տվել՝ ասելով,… Կարդալ ավելին »

109 միլիոնի «պստիկ» նվեր Պստիկյանին՝ Հայկ Մարությանից. «Հրապարակ»

««Հրապարակի» տրամադրության տակ հայտնվել է մի փաստաթուղթ, որը վկայում է, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019-ի մարտի 11-ին ինչպիսի շռայլ ժեստ է արել իր հետ գերջերմ հարաբերություններ ունեցող ոմն էդգար Պստիկյանի հետ առնչվող «Պստո» և «Վիտազ» կոնսորցիումին՝ ՍՊԸ-ի հետ կնքելով Երևանի քաղաքապետարանին 109 միլիոն դրամ գեորգինայի, զինածաղկի և պետունյայի ծաղկասածիլներ մատակարարելու պայմանագիր։ 3 չափաբաժիններով մրցույթին… Կարդալ ավելին »

Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել.Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Քաղաքացու օր… Սա տնտեսական հեղափոխության բաղադրիչ՞ է, թե՞ կառավարության պարապության արգասիք։ Մեր նախագծերը մերժում եք, գոնե ձերը բերեք Ազգային ժողով։ Երեք շաբաթը մեկ երկու հարց ենք քննարկում… Բոլոր խաղերը խաղացել էինք,« քաղաքացու օր»–ն էր մնացել: Տարվա բոլոր օրերը պիտի լինեն քաղաքացունը, այլ ոչ… Կարդալ ավելին »

Վարչապետն ուզում է տապալումների պատասխանատվությունն իր վրայից գցե՞լ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը որոշել է լուծարել Ջրի ազգային խորհուրդը: Այս մարմինը ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմինն էր, որի ղեկավարը ի պաշտոնե հանրապետության վարչապետն է: Լուծարելով այս խորհուրդը՝ վարչապետը հավանաբար ուզում է իր վրայից գցել ոլորտում առաջիկայում սպասվող տապալումների անմիջական պատասխանատվությունը»: Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

Հայկ Մարությանը քաղաքապետարան է բերում ոչ միայն կնոջը, այլև ընկերներին.«Իրավունք»

«Մամուլում տարածված տեղեկություն­ների համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ ազգու­թյամբ չեխ Իվան, ամուսնու քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքապետարանում էր անցկացնում ողջ օրը, սակայն նրան հասկացրել են, որ գեղեցիկ չէ, և վերջինս հիմա քաղաքապետարան է գնում աշխա­տանքային ժամն ավարտվելուց հետո: Ըստ նույն աղբյուրների՝ նա քաղաքապե­տի խորհրդականի կամ օգնականի գործ է անում՝ ընդունում է տարբեր մարդկանց, բանակցում նրանց… Կարդալ ավելին »