Daily Archives: 14.03.2019

«Ժամանակ». Նոր փոփոխություն. Կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն առանց մեկ անգամ Հայաստանում լինելու

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Քաղաքացիության մասին օրենքում: Այդ փոփոխությամբ նախատեսվում է հաստատել այն երկրների ցանկը, որտեղ ՀՀ քաղաքացու անձնագիր կարելի է ստանալ տվյալ երկրում ՀՀ դեսպանատանը կամ հյուպատոսական ներկայացուցչությունում: Այս փոփոխության ընդունման դեպքում փաստացի մարդը կարող է ՀՀ քաղաքացիություն ստանալ առանց մեկ անգամ Հայաստանում լինելու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մենք դեռ 2018 սեպտեմբերի ընտրություններին էիք զգուշացնում,թե դուք ինչ եք ստանալու այսօր.Վահան Բաբայան

Քաղաքապետին 80% ձայն տալով մարդիկ չպատկերացրեցին,որ մի օր այդ նույն սիրված դերասանի օրոք կանանց գետնին կգցեն և ուժ կկիրառեն իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներին: Հայկոն վախից նստել է քաղաքապետարանում,փոխանակ գնա և խոսա մարդկանց հետ: Սա դեռ սկիզբն է,շուտով մարդիկ կտեսնեն ոչ բռնի ,թավշյա հեղափոխության իրական դեմքը: Հ.Գ Մենք դեռ 2018 սեպտեմբերի ընտրություններին էիք զգուշացնում,թե դուք… Կարդալ ավելին »

Ապացուցվեց, որ գործը ջուր է․ Ռուբեն Սահակյան.yerevan.today

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա է իր կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ դատական նիստին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Սահակյանը։ «Պարոն Քոչարյանը լիքը բան է ասել։ Ասել է, որ հիմարություն է ամեն ինչ։ Ապացուցվեց, որ գործը ջուր է»։ Նիստի վերաբերյալ այլ մանրամասներ՝ այստեղ։