Այսօր տեղեկություն եղավ այն մասին, որ ՊՎԾ մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանն ազատվել է աշխատանքից: Հիշեցնենք, որ Զ. Մեջլումյանը ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինն է, ով վերջին շրջանում պայքարում էր ամուսնուն համաներման արժանացնել: Սակայն ներման խնդրի հետ կապված սոցցանցերում բարձրացված աղմուկի ժամանակ անվերջ շեշտվում էր նրա կարգավիճակը, զբաղեցրած պաշտոնը ինչն էլ, ամենայն հավանականությամբ առիթ հանդիսացավ աշխատանքից ազատվելու դիմում գրելու համար:
Մեր տեղեկություններով ՊՎԾ նախագահ Դավիթ Սանասարյանը նոր տեղակալ ունի: Սամվել Սողոմոնյանը, ով ի դեպ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի բաջանաղն է: Նոր պաշտոնյան աշխատում էր Առողջապահության նախարարությունում:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ