Կինոն բարդ արվեստ է և թանկարժեք։ Հայֆիլմի շուրջ հույզերը, կրքերը, մտքերը, էներգիան 2 տարի լցվեցին խտացան և հասավ Նոր Հայաստան և նոր իրավիճակ։ Հայաստանը շատ փող չունի բայց ունի հզոր և տաղանդավոր երիտասարդներ, Հայաստանը մեծ հնարավորություններ չունի բայց ունի ստեղծարար երիտասարդություն։
Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը ( ղեկավար Ռեժիսոր Հայկ Բաբայան ) ունի նոր մտահաղացումներ Հայֆիլմի փրկության համար։
Այսօր Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը պատրաստ է փրկել Հայֆիլմը և դա պետք գիտակցի յուրաքանչյուր հայ, որովհետև չկա մի հայ որ չունենա գոնե մի քանի սիրելի ֆիլմ, իսկ այդ ֆիլմերի լուսաբացը եղել է հենց Հայֆիլմում։ Մտնել Հայֆիլմ ու օգնել նրանց թեկուզ 1000 դրամով հավատացեք հաջորդը 100000 կտա։ Այո Հայֆիլմը իմ հարստություն է։
Իսկ իմ հարստությունը ես չեմ վաճառում։ Հայ կինոյի 100 ամյակին համոզված եմ ժողովուրդը կնշի հենց Հայֆիլմում, բայց արդեն ժողովրդի ազգային ու վերածնված Հայֆիլմում։ Հայ կինոն բարդ ժամանակներ է ապրում, բայց երիտասարդները ժամանակի այսօրվա տերն են։
Պարգև Եղիազարյան Լիբանանեն