Ի գիտություն վարչապետի տիկնոջը՝ ԼՂ հակամարտությունը ծագել է հայ ժողովորդի դեմ թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության անզիջում իրականացումից. Արմեն Այվազյան

Haydzayn.am – ը գրում է.

  «Պացիֆիզմի ուրվականը շրջում է իշխանության միջանցքներում, ու դարձյալ ամենաբարձր ամբիոններից հնչում է պացիֆիստական քարոզ»,-ասում է քաղաքագետ, պատմաբան Արմեն Այվազյանը, նկատի ունենալով վարչապետիտիկնոջ՝ Աննա Հակոբյանի Մոսկվա կատարած այցի շրջանակներում ասած հետևյալհայտարարությունը, թե. «Իրականում ես կարծում եմ, որ կարեւոր չէ, թե ինչպես է ծագելայս հակամարտությունը… Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանցհայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մերզինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած եւ անհանգիստ»:

 Արմեն Այվազյանը պատմաքաղաքական առումով անհեթեթ ու սխալ է որակում  նման հայտարարությունը՝ նկատելով.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսպիսի հայտարարություններն ու դիվանագիտական փուչ նախաձեռնություններն ընդունակ են միայն շատացնելու մեզանում կարպիսփաշոյանների թիվը, բայց ոչ երբեք՝ դրական ազդեցություն գործելու ադրբեջանական հայատյաց զինվորականության վրա։
    Ի գիտություն տիկին Հակոբյանի, «այս հակամարտությունը» ծագել է հայ ժողովորդի դեմ վաղուց ի վեր իրականացվող թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության հետևողական և անզիջում իրականացումից։

   Անչափ ցավալի է, որ այսպիսի պատասխանատու պետական դիրք զբաղեցնող հայ կինը չի հասկանում, թե ինչ է նշանակում ինքնապաշտպանություն, ազատագրություն և ազատարար-զինվոր, ու ո՞րն է նրա տարբերությունը ցեղասպան ու զավթիչ բանակի մարդասպան զինվորից...»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով