Ինչ է իրականում հայտնաբերվել Առաքել Մովսիսյանի առանձնատանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Այգեկ գյուղում գտնվող առանձնատանը, որից հետո` արդեն ուշ երեկոյան, նրան բերման են ենթարկել ԱԱԾ:

«Ժողովուրդ» թերթն այս առնչությամբ զրուցեց Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, թե խուզարկության մասին իմանալուց անմիջապես հետո գնացել է նրա տան մոտ, սակայն բացի ընտանիքի անդամներից ոչ մեկին ներս չեն թողել: Դիտարկմանը` ասում են անօրինական զենք են գտել, նա նշեց.

«Ոչ մի բան էլ չեն հայտնաբերել: Իմ իմացած տեղեկություններով` իր մարտական զենքերն են: Դրանք ոչ մարտական զենքեր են, իր հավաքածուն է, մի 4-5 հատ ունեն, թանգարանի նման բան է սարքել, դրանք են գտել: Ես այդ զենքերը վաղուց եմ գտել, իմ իմանալով` ոչ բայեվոյ են: Այդքանը գիտեմ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով