Daily Archives: 09.01.2018

«Ժողովուրդն արդեն սոցիալական բունտի շեմին է». Մովսես Արիստակեսյան

«Իշխանությունները երբևիցե չէին էլ խոստովանում և ամեն կերպ քարոզչություն էին անում, որ գնաճային ճնշումներ չեն լինի։ Ավելին՝ Հարկային օրենսգրքի հանրային քննարկումների ժամանակ ԱԺ-ում պետական պաշտոնյաներն ասացին, որ գնային ճնշումը կլինի 0.4%՝ Հարկային օրենսգրքով նախատեսված ակցիզային հարկի կտրուկ բարձրացման ֆոնի վրա։ Իմ մեկնաբանությունները, որ մինչև 2021թ. 13 ապրանքատեսակների ակցիզային հարկի տարեկան 15% ավելացումը, բնականաբար, պետք է… Կարդալ ավելին »

Ըստ հաղորդման` քննիչը խոշոր չափերով կաշառք է պահանջել և պաշտոնեական կեղծիք կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ: Այսպես, խարդախության կատարման մեջ մեղադրվող Հ. Հունանյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 22.11.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հայտնել… Կարդալ ավելին »

Վարույթ է ընդունվել ՔԿՀ աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու փաստով հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը: Այսպես, Ն. Նիկողոսյանը ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ Ա. Ղազարյանը, գողություն կատարելու դիտավորությամբ, 2017 թվականի նոյեմբերի 10-ին իր ավտոմեքենայի սրահից գաղտնի վերցրել է իրեն պատկանող՝ Արմավիրի մարզի… Կարդալ ավելին »

Քննչական կոմիտեն՝ Երևանում երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով «Ճվճըվ Արոյի» որդու ձերբակալության մասին

2018 թվականի հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հունվարի 8-9-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևան-Երասխ ավտոճանապարհին առկա է մառախուղ: Բոլոր վարորդներին հորդորում… Կարդալ ավելին »

Վթարային ջրանջատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 9-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Թբիլիսյան խճուղու, Գայի, Հովսեփյան, Շահումյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դժբախտ պատահար որսի ժամանակ

Հունվարի 6-ին՝ 12:35-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել Իջևանի բնակիչ, 55-ամյա Կառլեն Մարկոսյանի դին: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի ծառայողների և ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ մահացած տղամարդը եղբոր,… Կարդալ ավելին »

Հունվարի 9-ի աստղագուշակ

Խոյ: Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար, ընտրում եք ամենակարճ ճանապարհը: Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքի հետ կապված հարցերի հստակեցում: Ամենայն հավանականությամբ մեծ գումար կստանաք: Անախորժություններ ևս չեն բացառվում: Մտերիմների հետ կարող են խնդիրներ… Կարդալ ավելին »

Գագիկ Հարությունյանին ցույց տվին իր տեղը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահի պաշտոնը լքելուց հետո ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու Գագիկ Հարությունյանը: «Ժամանակ»-ի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ նա նշանակվելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Ապրիլի 9-ից ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է, որ ստեղծվելու է 10 անդամից կազմված Բարձրագույն դատական խորհուրդ, «որը երաշխավորում… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանը կռիվ կգցի՞ ՀՀԿ-ականների մեջ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարից կառավարման խորհրդարանական համակարգի անցնող Հայաստանի Ազգային ժողովն ապրիլի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետ է ընտրելու: Առաջին հայացքից պարզ թվացող այս գործընթացում հետաքրքիր ինտրիգներ կան թաքնված, որոնք կարող են բերել զարմանալի հանգուցալուծման: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխի պահանջների համաձայն՝ ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին, որից հետո… Կարդալ ավելին »