Թեմա. Աշխարհ

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն առաջիկայում կայցելի Հայաստան

Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեկնում է Հայաստան: «Հայաստանը կանգնած է անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ՝ կապված Ադրբեջանի սպառնալիքների հետ։ Մեր պարտականությունն է մեծացնել ՀՀ–ի պաշտպանական ներուժը» »,- ասել է Սեբաստիեն Լեկորնուն RTL ռադիոկայանի եթերում։

Մոսկվայում, «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին

  Մոսկվայում, «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները: Նա փորձում էր Բաքու մեկնել։   Զեյնալլին սոցցանցերում հայտնել է, որ Հայաստանն իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել դեռևս անցած մայիսին, և վաղը նա կկանգնի ՌԴ դատարանի առջև: 2020 թ. Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի վիճաբանության ժամանակ Զեյնալլիին տեղի ունեցածի… Կարդալ ավելին »

Իսրայելի ԱԳՆ-ն Բրազիլիայի նախագահին պերսոնա նոն գրատա է հայտարարել

  Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան երկրում պերսոնա նոն գրատա է հայտարարվել։ Վերջինս համեմատել է Գազայի հատվածում տեղի ունեցած մարտերը Հոլոքոստի հետ։ Այս առնչությամբ Բրազիլիայի դեսպանը նախօրեին կանչվել է Իսրայելի ԱԳՆ։ «Առավոտյան ես կանչեցի Իսրայելում Բրազիլիայի դեսպանին Յադ Վաշեմ (Հոլոքոստի հիշատակի կենտրոն)՝ այն վայր, որն ամենից… Կարդալ ավելին »

Կես ժամից ավելի փորձել են վերակենդանացնել Նավալնուն

Շտապօգնության խումբը յոթ րոպեում հասել է գաղութ, որտեղ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին կրում էր իր պատիժը․ ևս երկու րոպե պահանջվել է հիվանդին հասնելու համար։ Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են քաղաքային հիվանդանոցում: «Դեպքի վայր ժամանած բժիշկները շարունակել են գաղութի բժիշկների կողմից արդեն իսկ իրականացվող վերակենդանացման միջոցառումները։ Դրա համար ծախսվել է ավելի քան կես ժամ։ Սակայն հիվանդը… Կարդալ ավելին »

Մոսկվայի նպատակն է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցման և խաղաղ փոխգործակցության հարցում. ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսաստանը Բաքվին և Երևանին առաջարկում է խորհրդակցություններ սահմանազատման վերաբերյալ, քանի որ Մոսկվան ունի տեղագրական նյութեր։ «Միշտ պատրաստ ենք հարթակ տրամադրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար: Հուսով ենք, որ Երևանում կգերակայի այն ըմբռնումը, որ եռակողմ համաձայնագրերի իրականացումը ամենահուսալի ճանապարհն է։ Եվ ոչ թե արտատարածաշրջանային խաղացողներին ներգրավելը, որոնց գործունեությունն ուղղված է Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելուն, Հարավային… Կարդալ ավելին »

Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

  Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը։ Քննարկվել են ԱԶԲ խորհրդատվական առաքելության կողմից մշակվող բնակարանաշինական ծրագրերի իրագործման գաղափարները՝ պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով։ ԱԶԲ գործընկերները ներկայացրել են ծրագրի իրագործելիության վերլուծությունն ամբողջացնելու նպատակով կատարվող աշխատանքը, կառուցապատողների, բանկերի և շահագրգիռ այլ կողմերի հետ հանդիպումների, առկա տվյալների ուսումնասիրությունների արդյունքում նախանշված մոտեցումները։ Նախնական առանձնացվել են բոլոր կողմերի համար ծրագիրը… Կարդալ ավելին »

«Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում այսօր տեղի է ունեցել «Հայկյան-2023» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը

«Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում այսօր տեղի է ունեցել «Հայկյան-2023» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել մեր Հայրենիքի և ժողովրդի առջև… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին

  ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն Տուսկ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեհաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Կայացած ընտրությունների արդյունքները, անկասկած, վկայում են Ձեր հանդեպ Լեհաստանի քաղաքացիների բարձր վստահության, երկրի կայուն զարգացման ապահովման գործում… Կարդալ ավելին »

«Հավերժ փա՜ռք և խոնարհում․ Պայքա՜ր ի հարգանս հերոսների գործի և հիշատակի». Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել

  Եռաբլուրում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել։ Երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում գրառում և կից լուսանկարներ են հրապարակվել․ «Հավերժ փա՜ռք և խոնարհում: Պայքա՜ր ի հարգանս հերոսների գործի և հիշատակի»:

Հավատում եմ Արցախի տոկունությանը և ապագա հաղթանակին. Պարգև սրբազան

  Արցախի հոգևոր թեմի նախկին առաջնորդ Պարգև սրբազանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Անկախության օրվա առիթով և ասել. Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ հայությանը Արցախի անկախության տոնի առթիվ: Հավատում եմ Արցախի տոկունությանը և ապագա հաղթանակին: Օրհնությամբ, աղոթիւք եւ բարի մաղթանօք՝ ՊԱՐԳԵՒ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ