Թեմա. Մերձավոր Արևելք

Սիրիայի ընդդիմադիր զինյալները դժգոհ են թուրքական լիրայի արժեզրկումից

Թուրքիայի հովանավորյալ «Սիրիայի ազատ բանակ» (Սիրիայի զինված ընդդիմադիր ուժեր) խմբավորման զինյալները դժգոհություն են հայտնել վերջին շրջանում թուրքական լիրայի արժեզրկման կապակցությամբ։ Բանն այն է, որ Սիրայի հյուսիսային Ազազ շրջանը վերահսկողության տակ պահող խմբավորումները Թուրքիայից աշխատավարձ են ստանում թուրքական լիրայով, ինչը ստիպված են լինում փոխանակել սիրիական արժույթի հետ, որպեսզի կարողանան հոգալ իրենց ծախսերը: Սիրիայի ընդդիմադիրների և Թուրքիայի  վերահսկողության տակ գտնվող… Կարդալ ավելին »

Սաուդյան կոալիցիայի անդամ երկրները սպառազինական բոյկոտի պիտի ենթարկվեն. Amnesty International

Amnesty International կազմակերպության Միջին Արևելքի տարածաշրջանի տնօրենը երեքշաբթի օրը պահանջեց սպառազինական բոյկոտի ենթարկել Սաուդյան Արաբիայի կոալիցիայի անդամ երկրներին: «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Լին Մաալուֆը հղում կատարելով Եմենի կապակցությամբ ՄԱԿ-ի փորձագիտական խմբի զեկույցին, ասել է. «Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Արաբիայի գլխավորած կոալիցիային անպատասխանատու կերպով սպառազինության վաճառքը մեծ մասշտաբներով վնաս է պատճառել  Եմենի խաղաղ քաղաքացիներին»:… Կարդալ ավելին »

Ահաբեկիչներն առաջիկա երկու օրերին Սիրիայում քիմիական հարձակում են նախապատրաստում

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է. «Ահաբեկիչները նախապատրաստվում են առաջիկա երկու օրերի ընթացքում Սիրիայում քիմիական հարձակում իրականացնելու համար»: «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը կիրակի օրն ասել է. «Ահաբեկիչները նպատակ ունեն քիմիական հարձակում իրականացնել Սիրիայի Իդլիբ նահանգում»: Կոնաշենկովը Սիրիայում բախվող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկությունների համաձայն հավելել է. «Քլոր… Կարդալ ավելին »

Գազայում հումանիտար վիճակը ծանրացել է. ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալն անդրադառնալով Գազայում հումանիտար իրավիճակի սրմանն ընդգծել է պաղեստինցիներին հումանիտար օժանդակություններ ցուցաբերելու անհրաժեշտությունը: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռոզմարի Դի Կառլոն չորեքշաբթի օրը Միջին Արևելքի և Պաղեստինի թեմայով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում հղում կատարելով 2009 թվականին ընդունված ԱԽ-ի թիվ 1860 բանաձևին, պահանջել է հնարավորություն ստեղծել Գազա անհրաժեշտության ապրանքների Գազա տեղափոխելու համար: Գազայի հատվածը 2006… Կարդալ ավելին »

Բաշար Ասադը մերժել է Սաուդյանների առաջարկը

Լիբանանի խորհրդարանում Հզբոլլահի ներկայացուցիչն հայտնել է, որ Սիրիայի նախագահը չի ընդունել Սաուդյան Արաբիայի առաջարկը`երկիրը վերականգնելու դիմաց դադարեցնել իր հարաբերությունները Հիզբալլահի եւ Իրանի հետ: Լիբանանի խորհրդարանում «Հեզբոլլահ» -ի «Դիմադրության» ֆրակցիայի անդամ Նավաֆ ալ-Մուսավին ասաց.«Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մերժել է  Սիրիայի վերականգնմանը ֆինանսավորելու դիմաց դադարցնել Հեզբոլլահի եւ Իրանի հետ հարաբերությունները»: Լիբանանի խորհրդարանում Հզբոլլահի ներկայացուցիչն հստակեցրել է.-«Բաշար Ասադը կշարունակի մնալ Դիմադրության… Կարդալ ավելին »

Սիրիայի բանակն ազատագրել է երկրի տարածքից ավելի քան 96%

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի տարածքի ավելի քան 96% -ը ազատագրվել է ահաբեկիչների օկուպացիայից: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը  հայտարարել է, որ 2015 թվականից Սիրիայում սկսած ռազմական գործողություններից մինչ այժմ ազատագրվել է Սիրիայի տարածքի 96.5% -ը: ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը Կալիբր թևավոր հրթիռներով ավելի քան 100 հարձակումներ է իրականացրել ահաբեկչական դիրքերի վրա Սիրիայում: Վերջերս  Իրանի Իսլամական… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԺ Հայաստան-Եգիպտոս բարեկամական խմբի ղեկավարը հանդիպել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-Եգիպտոս բարեկամական խմբի ղեկավար Խոսրով Հարությունյանը հուլիսի 13-ին հանդիպել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաթթի հետ՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտման կապակցությամբ։ Խոսրով Հարությունյանը բարձր է գնահատել դեսպանի դիվանագիտական գործունեությունը մեր երկրում, կարեւորել նրա ներդրումը հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդման գործում։ Պատգամավորը կարեւորեւորել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը՝ այս… Կարդալ ավելին »

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը, որը նպաստում է երկու պետությունների հարաբերությունների առավել խորացմանը: Քննարկվել են խորհրդարանականների փոխայցերի ակտիվացմանը եւ տարբեր ոլորտներում կապերի աշխուժացմանը վերաբերող… Կարդալ ավելին »

Եմենի պատասխանը ԱՄՆ-ին

Եմենի հեղափոխության գերագույն կոմիտեի ղեկավարն ասել է.«Եթե ԱՄՆ-ն բավարար փաստեր ունենար առ այն, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է տրամադրել Եմենին, էլ հոլիվուդյան ցուցադրության կարիքը չեր ունենա»: Կիրակի օրը Մեհր լրատվական գործակալության հաղորդմամբ, Սպուտնիկ գործակալությանը տված հարցազրույցում Մոհամմեդ Ալի Ալ-Հուսին հավելել է. «Սաուդական ագրեսոր կոալիցիան Եմենի նկատմամբ իր ոտնձգությունը արդարացնելու համար օգտագործում է Իրանի կողմից Եմենի բալիստիկ հրթիռները… Կարդալ ավելին »

Իսրայելը հրթիռային հարձակում է իրականացրել Դամասկոսի օդանավակայանի վրա

Սիրիայի հեռուստատեսությունը երեքշաբթի վաղ առավոտյան տեղեկացրել է Դամասկոսի միջազգային օդանավակայանի դեմ Իսրայելի հրթիռային հարձակման մասին: Համաձայն Սիրիայի հեռուստատեսության հաղորդման, Իսրայեի ռազմական ինքնաթիռները երկուշաբթի գիշեր  հրթիռակոծել են Դամասկոսի օդանավակայանը: Որոշ աղբյուրներ հաստատելով Դամասկոսի օդանավակայանի դեմ հրթիռային հարձակման մասին լուրը հաղորդել են, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը նախքան թիրախները հարվածելը ոչնչացրել են   հրթիռները: Image Caption Վերջին… Կարդալ ավելին »