Թեմա. Տարածաշրջան

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է Արցախում կայացած ԱԽ նիստին

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Ստեփանակերտում անցկացված ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Խոսնակը փորձել է այն կապել հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի մասնակցության հարցին։ Այս մասին հայտնում է Trend.az-ը։ Աբդուլաևան նշել է, որ եթե Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Ստեփանակերտում, ապա այլևս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել ԼՂ հայերին։ «Ամեն ինչ… Կարդալ ավելին »

«Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել միջազգային հետախուզվող․ նա թուրքական «Ռոյալ» հեռուստաընկերության տնօրենն է

Երեկ՝ փետրվարի 23-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Զվարթնոցի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, Ստամբուլ-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Զվարթնոցի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու․ հայտնում է Shamshyan.com-ը։ Բերման ենթարկվածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 33-ամյա Ռամին Վալադանն է: 2018 թ.-ի նոյեմբերից նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում Իրանի… Կարդալ ավելին »

Turan գործակալության լրագրողները Հայաստան էին եկել «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի մասին» ֆիլմ նկարելու

Երեկ հայկական բոլոր լրատվամիջոցները գրեցին, որ ադրբեջանական Turan գործակալության թղթակիցները Երևանում են, լուրը հաստատեց նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Այսօր արդեն հայտնի դարձավ նրանց գալու պատճառը: Turan գործակալության տնօրեն Մեհման Ալիևը ադրբեջանական Minval.az-ի հետ զրույցում ասել է, որ Հաջիևն արդեն 3 օր է` Երևանում է և այսօր կվերադառնա Բաքու: «Մեր թղթակցի` Երևան այցի… Կարդալ ավելին »

«Հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու. հայկական կողմը զիջելու է մի քանի շրջաններ». Տարասով.168.am

«Չնայած պնդումներին, որ դետալներ չեն քննարկվում, մենք հասուն մարդիկ ենք, հիանալի հասկանում ենք, որ, եթե չկա խոսակցության համար կոնկրետ առարկա, ապա խոսելու բան չկա: Վերջին ամիսների այս գործընթացը` հանդիպումները, որոնք ժամեր են տևում, ցույց են տալիս, որ լուրջ քննարկումներ են ընթանում, «տորգ» է ընթանում կոնկրետ պրոյեկտի շուրջ, այն բանակցային սեղանին է»,- մեզ հետ զրույցում՝ անդրադառնալով… Կարդալ ավելին »

Ով հանել է, իրեն հարցրեք. Լեւոն Մնացականյանը՝ իր պաշտոնանկության պատճառների մասին

Գեներալ–լեյտենանտ Լեւոն Մնացականյանը վստահեցնում է, որ ինքը տեղյակ չէ՝ ինչու է դեկտեմբերի 14-ին ազատվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտոնից։ «Ես ի՞նչ գիտեմ՝ ինչու ազատվեցի, ով հանել է, իրեն հարցրեք։ Որ հանել են, երեւի դժգոհ են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Մնացականյանը, որն աշխատանքից ազատվելուց հետո նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն: Հետաքրքրվեցինք՝  ճի՞շտ են… Կարդալ ավելին »

Նախիջևանում կօգտագործվի՞ իրանական խաղաքարտը. «168 Ժամ»

«Իսկապես Իրանի տնտեսաքաղաքական ազդեցությունը Նախիջևանում շատ մեծ է, որին Իրանը ձգտել է և որոշ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ՝ հատկապես հետխորհրդային ժամանակաշրջանում, քանի որ մինչ այդ եղել են որոշ իրադարձություններ, որոնց ներկայումս անդրադառնալու հարկ չկա: Դժվար է թերագնահատել Իրանի դերը Նախիջևանի կյանքում»,- այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է իրանցի քաղաքագետ Ալի Սալամին՝ անդրադառնալով… Կարդալ ավելին »

Հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների

Անկարայի «Hilton» հյուրանոցում կայացել է  Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ժողովը, որի ընթացքում հրապարակվել է կուսակցության նախընտրական ծրագիրը։ Այն կյանքի կկոչվի, եթե HDP-ն հաղթի հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Վերոնշյալ ծրագրի հեղինակն է Սելահհաթթին Դեմիրթաշը, ով հանդիսանում է HDP-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու։ Նա այժմ բանտում է։ Ծրագրում խոսվում են ինչպես ներքին,… Կարդալ ավելին »

Ադրբեջանում, իբր, ապրում է 30 հազար հայ. գտել են մեկ ընտրողի անուն-ազգանուն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին ադրբեջանական մամուլն իր էջերը հեղեղել է նախընտրական քարոզարշավի նյութերով: Գրում են, թե երկիրը բազմազգ է, նույնիսկ 30000 հայ է այժմ բնակվում Ադրբեջանում: Որպես ապացույց, haqqin.az տեղեկատվական կայքը հրապարակել է ընտրողների ցուցակից մի էջ, որտեղ 185-րդ համարի տակ հայի ազգանուն է. Նելլի Ալեքսանդրովնա Պետրոսյան, ծնվ. 1956 թ.: Կեցցե՛ այլազգիներին գրկաբաց… Կարդալ ավելին »