Թեմա. Մամուլ

Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․Կառավարության որոշմամբ, 2022 թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժած կազմակերպություններին փոխհատուցում է տրամադրվել։ Խոսքն այն կազմակերպությունների մասին է, որոնք պետական գնումների շրջանակներում ինչ-որ աշխատանքներ են կատարել և հարձակման հետևանքով գույքային վնասներ կրել, մասնավորապես փոխահատուցվել է տրանսպորտային միջոցներին հասցված վնասը։ Այդ ընկերությունների շարքում է «Էկոբիլդինգ» ՍՊԸ-ն, որը վայելում է այս իշխանությունների սերն… Կարդալ ավելին »

Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, որին մասնակցել են նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պետնախարար Արամ Սարգսյանը։ Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված։ Չնայած ԱՀ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններում համապատասխան օրենսդրական փոփոխություններ արվեցին, կարգ մշակվեց, որ այդ գումարները վաղաժամ վերադարձվեն ցանկացողներին, քանի… Կարդալ ավելին »

Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով գույժը, իսկ ադրբեջանցիներին մատուցելով հերթական նվերը՝ ՀՀ սուվերեն տարածքից 4 գյուղ հանձնելու եւ սահմանազատումը Տավուշից սկսելու մասին: Ընդամենը 2 օր առաջ Տավուշում Նիկոլ Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` հանգստացնելով, որ ընդամենը փոխանակում է լինելու, սակայն երեկ պարզ դարձավ, որ… Կարդալ ավելին »

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու ժամանակահատվածում դիմում-գրությունների գերակշիռ մասը վերաբերել է անհամատեղելիության պահանջներին։ Դիմումներից մեկը հետեւյալն է. «Արդյո՞ք Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը համատեղելի է իրենց զբաղեցրած պաշտոնին»։ Ինչպես «Հանրային ծառայության մասին» օրենքով, այնպես էլ ոլորտային՝ «Տեսալսողական մեդիայի» օրենքով սահմանված են կարգավորումներ՝ անհամատեղելիության պահանջների… Կարդալ ավելին »

Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ հերթական զիջմանն են գնալու Տավուշի հատվածում: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ տեղի ունեցած պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքում՝ հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից: ՀՀ ԱԳՆ տարածած… Կարդալ ավելին »

Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»

  «Փաստ» օրաթերթը գրում է. Հասարակական տրանսպորտում «100 դրամանոցների խնդիրը» գրեթե միշտ արդիական է եղել, քանի որ ավտոբուսների արկղերը միայն այդ մետաղադրամն են ընդունում, իսկ ուղևորները ոչ միշտ են ունենում 100 դրամանոց, կամ ոչ բոլորն ունեն հնարավորություն ավտոբուսներում տեղադրված վճարային տերմինալով վճարել ուղեվարձը: Քաղաքապետարանի կողմից միջանկյալ որոշում կայացվեց, որ 2022 թվականի ապրիլի 11-ից նոր ավտոբուսների… Կարդալ ավելին »

Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստ, որի մասին նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, քննարկման հիմնական թեման եղել է Տավուշի մարզի տարածքների հանձնման գործընթացը: Ի մասնավորի, մանրամասն քննարկվել է, թե ինչպես պետք է կազմակերպել հանձնումը, ինչպես ապահովել այլընտրանքային կոմունիկացիաների տեղափոխումը, այդ… Կարդալ ավելին »

Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»

  «Փաստ» օրաթերթը գրում է. Օրվա իշխանությունները անընդհատ «կատարելագործում» են ընդդիմադիրների ու ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների գործիքակազմը՝ իրենց իսկ ռեկորդները պարբերաբար թարմացնելով: Իսկ այն, ինչ կատարվեց Սամվել Վարդանյանի հետ, որը մի քպականի հետ տրանսպորտում ընդհարվել էր, աննախադեպ է նույնիսկ փաշինյանական իշխանության համար: Փաստացի, եթե մինչ այս քաղաքական նկատառումներով կիրառվում էին իրավապահ «գործիքները», հիմա արդեն իրավապահ համակարգը… Կարդալ ավելին »

Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաեւ Եվրասիական տնտեսական միության 10-ամյակն է, որտեղ նախագահում է Հայաստանը։ Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը, մայիսի 9-ին՝ ավանդական հաղթական շքերթը։ Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ կառավարությունը չի գաղտնազերծում՝ մի անհեթեթ միտք արտաբերելով.… Կարդալ ավելին »

Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին, որ Փաշինյանը հետ է կանգնել միակողմանի զիջումների մտքից եւ ասել, որ տեղի է ունենալու տարածքների փոխանակում՝ Բերքաբերից Բաղանիս հատվածի հեկտարները փոխանակելու են Ներքին Ոսկեպարի տարածքներով։ Բանն այն է, որ Տավուշի 4 տարածքների հանձնման թեմայով ՔՊ-ում շաբաթներ առաջ… Կարդալ ավելին »