Թեմա. Հայաստան

Ինչպիսի՞ էշի տեղ են դրել ժողովրդին․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Նախ՝ փոքրիկ մխիթարություն մեր այն հայրենակիցներին, ովքեր կարծում են, թե ամեն ընտրություններից առաջ իրենց անամոթաբար խաբում են. կուսակցությունները ոսկե սարեր են խոստանում ընտրազանգվածին, բայց վերջինիս ձայները ստանալուց հետո բացարձակապես մոռանում են պարտքերը խեղճ ժողովրդին վերադարձնելու մասին։ Հայոց աշխարհում ժամանակին կար սովորություն՝ պարտքը չվերադարձրած ու մեռած պարտապանի գերեզմանի վրա էշ էին մատաղ… Կարդալ ավելին »

Ինչ է փակցված Արթուր Մեսչյանի առանձնասենյակի առաստաղին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին Երեւանի գլխավոր ճարտարապետ նշանակված Արթուր Մեսչյանը քրտնաջան աշխատում է՝ օրական 10-12 ժամ։ Նա իր առանձնասենյակի առաստաղին փակցրել է Երեւանի հատակագիծը, այնպես որ, յուրաքանչյուր այցելու երբ հայացքն առաստաղին հառի, Երեւանի քարտեզը տեսնի։ Թերեւս այն մտայնությամբ, որ իրենից «վերեւ» միայն Երեւանն է, այլ ոչ թե քաղաքապետ, վարչապետ կամ որեւէ այլ պաշտոնյա»:… Կարդալ ավելին »

Ի՞նչ է հայտարարագրել քաղաքապետի առաջին տեղակալը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Հ. Սարգսյանը հայտարարագրել է երկու բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 550 000 ՀՀ դրամ և 4500 ԱՄՆ դոլար: 2018թ. հունվարի… Կարդալ ավելին »

ԵՏՄ «օբշչեստվան» այլեւս առաջվա պես Փաշինյանի ներկայությամբ ամեն ինչ չի քննարկում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկացնելով իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին՝ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության առնչությամբ, Փաշինյանն ասել է՝ պայմանավորվել են, որ մինչեւ 2019թ․ նիստ չի կայանա, հարցը կլուծվի աշխատանքային կարգով։ Ի՞նչ է դա նշանակում՝ հարցրինք ԱԳՆ աղբյուրին։ «Այսինքն, կարող ես հարցը լուծել ՀԱՊԿ նիստերի միջեւ ընկած շրջանում։ Իսկ նիստերը տեղի են ունենում կես տարին մեկ։ Շատ… Կարդալ ավելին »

ԲՀԿ-ն մարզերում վարկանիշային թեկնածուներ առաջադրելու համար մեծ ջանքեր ու միջոցներ է ներդրել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մարզերում վարկանիշային թեկնածուներ առաջադրելու համար մեծ ջանքեր ու միջոցներ է ներդրել: «Իրատեսի» հետ զրույցում կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնեց, որ տարածաշրջանում համբավ ու ռեսուրսներ ունեցող անհատներին առաջարկվել է ԲՀԿ-ի ցուցակում ներառվել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ այդ մարդկանց թվում Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանն է եղել նաեւ, որը… Կարդալ ավելին »

Արամ Հարությունյանի գործով կալանավորվել են նրա երկու գործընկերները. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հոկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու, եւ դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը: Նա չէր տվել այդ պատգամավորի անունը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ ՀՀԿ… Կարդալ ավելին »

Վարչական ռեսուրսի կիրառում. Արտաշատում փոխոստիկանապետը զբաղվում է որդու քարոզչությամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արտաշատում «Իմ քայլը» դաշինքն ամբողջ ուժով օգտագործում է վարչական ռեսուրսը: Զավեշտալին այն է, որ օրենքի խախտմամբ զբաղվում է ոստիկանությունը, որը պետք է պայքարեր դրա դեմ: Արտաշատի փոխոստիկանապետ Սամվել Ատոմյանն ակտիվորեն զբաղվում է Արարատի մարզը ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում ընդգրկված որդու՝ Սերգեյ Ատոմյանի քարոզչությամբ: Ատոմյանն այցելում է… Կարդալ ավելին »

Գեղարքունիքի մարզպետի հրահանգը գյուղապետերին՝ աշխատել «Իմ քայլի» թեկնածուների օգտին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր մոտ է կանչում գյուղապետերին և հրահանգում աշխատել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին: Սանոսյանը իր գործունեության մեջ եզակի չէ. նման ահազանգեր ենք ստանում Հայաստանի գրեթե բոլոր համայնքներից: Գյուղապետերը ստիպված են աշխատել իշխանության կուսակցության թեկնածուների համար, որովհետև նրանց սպառնում են, որ եթե գյուղում ուրիշ կուսակցություն հաղթի, գյուղապետին ստիպելու… Կարդալ ավելին »

«Իմ քայլը» դաշինիքի մի շարք թեկնածուներ մերժել են ՀՀԿ նախկին «տասովչիկներին». «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկինում ՀՀ-ում անցկացված ընտրություններում «մեծ դերակատարություն» ունեցած խավը՝ «տասովչիկները», կրիմինալը, թաղային խուժանը, այս օրերին մնացել է անտեր և օտարվել իր հին զբաղմունքից՝ ԱԺ արտահերթ ընտրությունները «կազմակերպելու» գործընթացից: Ավելին` հիմա նրանք նոր «տեր են» որոնում հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շրջապատում: Բանն այն է, որ նրանք չգիտեն՝ ինչ է լինելու իրենց… Կարդալ ավելին »

Հայտնի գործիչները գտել են գաղտնալսումից զգուշանալու ձևը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո Հայաստանում գաղտնալսումներից մեծ զգուշավորություն կա․ հայտնի գործիչներն իրենց սենյակներում խլացուցիչներ են տեղադրում, բջջայիններով գրեթե չեն խոսում։ Հայտնի գաղտնալսումից հետո «պրիվատ» գրում-խոսում էին Վայբերով, Վոթսաբով, որը, ասում էին, չի լսվում, հիմա դրանցից էլ են խուսափում։ «Վերջին շրջանում կապի այդ միջոցները եւս գաղտնալսվում են, միակ կապը, որ չէր գաղտնալսվում, Տելեգրամն է,… Կարդալ ավելին »