Թեմա. Հայաստան

Տրակտոր, նոր գորգեր, նոր համակարգիչներ. Ինչ պայմաններում են աշխատելու նոր պատգամավորները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Ազգային ժողովում նոր պատգամավորները կունենան նոր գույք, նոր համակարգիչներ եւ կզբոսնեն նոր գորգերով պատված միջանցքներով, կօգտվեն տրավերտինով երեսպատված նոր զուգարաններից։ 132 պատգամավորների համար ԱԺ աշխատակազմը նոր համակարգիչներ է գնել՝ հայկական արտադրության Armtab-եր, վճարել է մոտ 17 մլն դրամ։ Նոր լափթոփները կփոխարինեն հնացած Acer նոութբուքերին։ 100 նոր համակարգիչ էլ գնվել է… Կարդալ ավելին »

Ազգությամբ ադրբեջանցին խախտել է Հայաստանի սահմանը. Ի՞նչ նպատակ է նա ունեցել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական սահմանապահ ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ օրեր առաջ ռուս սահմանապահների կողմից Արարատի մարզում կալանավորվել է քաղաքացիությունը չպարզված սահմանախախտ: Վերջինս պնդել է, որ ինքը Վրաստանի քաղաքացի է, սակայն ազգությամբ ադրբեջանցի: Թե ինչ նպատակով է նա խախտել սահմանը և Հայաստանի տարածքում հայտնվել, անհայտ է»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Դրամը կարող է 20 տոկոսի չափով արժեզրկվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների, և դեֆոլտը, որի մասին արդեն տևական ժամանակ կանխատեսում են տարբեր փորձագետներ, այլևս հնարավոր չի լինի հետաձգել: Մեր աղբյուրը չի բացառում, որ իշխանությունները գնան դրամի կուրսի արժեզրկման, մոտավորապես 20 տոկոսի չափով»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Պաշտոնները պետք է զբաղեցնեն ծանոթ-բարեկամները․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ահա պիտի գան օրեր, ասում է Տերը, երբ սով կուղարկեմ երկիր։ Ո՛չ թե հացի սով եւ ոչ թե ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքերը լսելու սով։ Մեկ ծովից մյուս ծովը եւ հյուսիսից մինչեւ արեւելք պիտի թափառեն՝ Տիրոջ խոսքը փնտրելու համար, եւ չեն գտնի այն» (Ամ., 8, 11-12)։ Հայոց աշխարհում այդ օրերը վրա… Կարդալ ավելին »

Ալավերդու գործարանի փակման վնասները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 144 մլն 726 հազար դրամով նվազեց­րել է հարկերը: Այսպես, այս տարվա երրորդ եռամսյակում «հարավկով­կասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տեղ է գտել ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակած հազար խոշ­որ հարկատուների ցանկի 45-րդ տե­ղում, իսկ պետական բյուջե վճարել է 2 մլրդ 774 մլն… Կարդալ ավելին »

Ալյուրը կրկին թանկացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ալյուրը կրկին թանկացել է: Գրել էինք, որ օգոստոս ամսին հացի փոքր արտադրամաս ու­նեցող գործարարներն ահազանգում են, որ ալյուրի գինը 50 կիլոգրամի մեջ թանկացել է 500 դրամով կամ շուրջ 1 դոլարով՝ այսպիսով նախկին 10 հազար 200 դրամի փոխարեն դառնալով 10 հազար 700 դրամ: Այժմ արդեն ալյուրի 50 կի­լոգրամանոց պարկն արժե 11 հազար 200… Կարդալ ավելին »

«ՌԴ նախագահը  չպետք է շնորհավորի Փաշինյանին». «168 Ժամ»

«168 Ժամը» գրում է. «ՌԴ նախագահը  չպետք է շնորհավորի Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում՝ կուսակցական պայքարում, հաղթելու կապակցությամբ։ Դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակը չէ։ Այդ հարցով պատասխանատու են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Նրանք կարձագանքեն։ Եկեք դեռ սպասենք, կարծում եմ՝ մինչև շաբաթավերջ ժամանակ կա սպասելու, այնուամենայնիվ, եթե այս պաուզան շարունակվի՝ ավելի… Կարդալ ավելին »

Տիգրան Մուկուչյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են: Այսպես, անցած տարվա վերջին կազմել են 7 մլն 450 հազար դրամ (5 մլն 620 հազար դրամ) և 16 հազար 100 դոլար (2016-ին` 12.7 հազար): Մուկուչյանի եկամուտը սեփական աշխատավարձն է` երկու վայրից ստացած, որը ամսական կազմում է 924 հազար դրամ:… Կարդալ ավելին »

Ընտրություններն ավարտվեցին, խնդիրները մնացին․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ազգային ժողովի ընտրություններից հետո առաջիկայում Հայաստանում կձեւավորվի նոր գործադիր իշխանություն։ Խորհրդարանական մեծամասնությունը կներկայացնի վարչապետի իր թեկնածուին, որն էլ կձեւավորի կառավարության կաբինետը։ Թե նախկին կառավարության անդամներից ովքեր տեղ կգտնեն նոր կաբինետում, ցույց կտա ժամանակը։ Մի բան փաստ է, որ նախորդ կառավարության գործունեությունը, հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտում, դժվար է արդյունավետ համարել։ Կարճատեւ աշխատանքի ընթացքում… Կարդալ ավելին »

Քաղաքապետն իրեն չընտրելու համար ազատել է գրադարանավարին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին է դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի 48-ամյա բնակչուհի Գալյա Քեշիշյանը, ով դեռեւս 1991 թվականից մինչեւ այս տարվա մայիսի 18-ը աշխատել է քաղաքի գրադարանում: Ճամբարակի ՀՀԿ-ական քաղաքապետ Վազգեն Ադամյանը որոշել է տնտեսել քաղաքային բյուջեի միջոցները, եւ արդյունքում Գալյա Քեշիշյանը մայիսի 18-ից ազատվել է աշխատանքից: Գալյա Քեշիշյանն իրեն աշխատանքից ազատելը կապում… Կարդալ ավելին »