Թեմա. Առողջապահություն

Հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով . ԱՆ

  ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ բժշկական կենտրոնները ապահովված են անհրաժեշտ պարագաներով: «Մշտապես գնահատելով մեր քաղաքացիների կամավորական նախաձեռնությունները և աջակցությունները տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով և այս պահին դրանց հավաքագրման անհրաժեշտությունը չկա»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մեկ շաբաթում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2575 նոր դեպք, գրանցվել է 7 մահ

  Սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2575 նոր դեպք, կատարվել է 7446 թեստավորում: Առողջացել է 2172 բուժառու, արձանագրվել է մահվան 7 դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 439․302 դեպք, որոնցից 425․531-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3410 բուժառու: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8․669 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 198… Կարդալ ավելին »

Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, կենցաղ-կոնտակտային ճանապարհով. ԱՆ

  Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղ-կոնտակտային ճանապարհով: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Աղիքային վարակների հարուցիչները լավ պահպանվում են սննդամթերքի մեջ և բարենպաստ պայմաններում աճում և բազմանում են: Շոգ եղանակին լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ… Կարդալ ավելին »

Հայաստանում գրանցվել է կորնավիրուսային հիվանդության 1913 նոր դեպք.մահվան՝ 5 դեպք

  Օգոստոսի 15-21-ը հանրապետությունում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ։ Այս մասին  տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից։ Գրանցվել է հետեւյալ պատկերը՝ Նոր դեպքեր- 1.913 Առողջացածներ – 1.663 Մահվան ելքեր – 5 Թեստավորումներ – 6.523 Կատարվել է 2 239 865 պատվաստում: Պատվաստումային գործընթացը շարունակվում է։

Պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած. ՀՀ ԱՆ

  Թարմացված. Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Մյուս հոսպիտալացվածները լավացումով դուրս են գրվել: Զոհերի թիվը 16 է»,-ասված է կարճ հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 8-14-ը հանրապետությունում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ

  Օգոստոսի 8-14-ը հանրապետությունում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ։ Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունըից։ Գրանցվել է հետեւյալ պատկերը՝ Նոր դեպքեր- 1.713 Առողջացածներ – 1.704 Մահվան ելքեր – 6 Թեստավորումներ – 6.829 Օգոստոսի 14-ի դրությամբ՝ կատարվել է 2 236 530 պատվաստում: Պատվաստումային գործընթացը շարունակվում է։

Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է․ ԱՆ

  Առողջապահութան նախարարությունը տեղեկացնում է․   Թարմացված. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ մահացել է Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է: Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:

Արցախում հոսանքահարված և կլինիկական մահ տարած տղամարդը գիտակցության է եկել

Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 31-ին ժամը 22։15-ի սահմաններում, անգիտակից վիճակում ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել գետի ափին հոսանքահարում ստացած 36-ամյա տղամարդ, ում մոտ արձանագրվել է կլինիկական մահ։ Բժիշկների կողմից իրականացվել է վերակենդանացման միջոցառումներ և բուժում, որի արդյունքում երեկ՝ օգոստոսի 3-ին, հիվանդը գիտակցության է եկել։ Այս պահի դրությամբ հիվանդի կյանքին… Կարդալ ավելին »

Սնկային թունավորմամբ Վանաձորի ԲԿ տեղափոխված ընտանիքի 5 անդամների վիճակը բավարար է. սունկը գնել էր տատիկը

  ին, սնկային թունավորումով «Վանաձորի բժշկական կենտրոն» են տեղափոխվել մարզկենտրոնի թաղամասերից մեկի 5 հոգանոց ընտանիք, որից 3-ը՝ երեխաներ. ընդունման պահին վիճակները գնահատվել է ծանր: «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունից  հայտնում են, որ հիվանդները անմիջապես տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: 2-ին: Ժամը 18:40-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» տեղափոխված 63-ամյա կինը ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից: Մեկ… Կարդալ ավելին »

Պայքար հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ. Ազգային միջգերատեսչական աշխատաժողով.ԱՆ

  Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն (ՀՄԴԿ) այսօր մարդու առողջության, սննդի անվտանգության և զարգացման ամենալուրջ սպառնալիքներից է: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Ազգային միջգերատեսչական աշխատաժողովին, որի նպատակն է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագիտական աջակցությամբ իրականացված Հայաստանում ՀՄԴԿ հսկողության և կանխարգելման ազգային ռազմավարության և 2023-2027 թվականների միջգերատեսչական միջոցառումների ծրագրի մշակումը: Աշխատաժողովին մասնակցել են Առողջապահության,… Կարդալ ավելին »