Category Archives: Տեխնոլոգիա/Ինովացիա

Загрузка...

Վարչապետը ծանոթացել է «Սինոփսիս Արմենիա» և «Վօլօ» ընկերությունների ծրագրերին

By | 09.03.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկի ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին: Ընկերության ղեկավարները վարչապետին մանրամասներ են ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է Հայաստանի ազգային… Read More »

Չինաստանն անդրծովային դիտարկման կայան է ստեղծում

By | 01.03.2017

Չինաստանը իր հարավային ծովի ստրատեգիական նշանակության ջրերում ստեղծում է անդրծովային դիտարկման առաջին կայանը: Շանհայում անցկացվող համագումարի ժամանակ, Չինաստանի գիտության ակադեմիայի համալսարանի դասախոս ՝ Վանգ Փին Չյանգն ասել է.«Կենտրոնը լինելու է երկրի հարավային ծովերի առանցքային նշանակությամբ շրջանում և սերտ կապեր է ունենալու Չինաստանի համալսարանական ու գիտական կենտրոնների հետ»: Հաշվի առնելով նախագծի գերգաղտնիության հանգամանքը, դիտարկման կենտրոնի կառուցման… Read More »

Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է. նախաձեռնությունը հաջողություններ է գրանցել

By | 07.02.2017

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ ի փետրվարի 7-ին: Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու նախաձեռնության տարածած հայտարարության մեջ  ասվում է. «Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ։ Հայատառ գրելու կոչ արվել է նաեւ Ազգային ժողովում, բջջային օպերատորներից մեկն իր բաժանորդներին արդեն ուղարկում է հայատառ կարճ հաղորդագրություններ, թեման հետաքրքրել… Read More »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

By | 25.01.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում ներկա է գտնվել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ու «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի կողմից կազմակերպված «Էներգետիկայի շաբաթ-2017» խորագրի ներքո անցկացվող Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես է եկել ողջույնի խոսքով: Համաժողովը միտված է ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին… Read More »

Պետությունն աջակցելու է արդյունք ապահովող գիտական ինստիտուտներին. Կարեն Կարապետյան

By | 09.12.2016

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել գիտական կազմակերպությունների ղեկավարներին, քննարկել գիտության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Վարչապետն առաջարկել է հանդիպումը կառուցել հետևյալ թեզի և գաղափարի շուրջ՝ ինչպե՞ս անել, որպեսզի գիտնականները լավ ապրեն: «Այսպես շարունակելով՝ մենք լավ չենք ապրելու: Հատուկ ուզում եմ այս թեման ընդգծել, որպեսզի խոսենք, թե ինչպե՞ս ենք… Read More »

Ճապոնիան ջրի վրա կառուցում է արևային Էներգիայի էլեկտրակայան

By | 01.12.2016

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյին մոտ գտնվող ջրատարյին տարածքներում կառուցվում է արևային Էներգիայի ամնենամեծ էլեկտրակայաներից մեկը: Ճապոնացի փորձագետները իրար կմիացնեն և ջուրը կնետեն 50 հզար արևային վահանակներ: Լողացող արևային էներգիայի էլեկտրակայանի մակերեսը հավասար է մի քանի ֆուբոլային մարզահամալիրների: 2011թ. Ֆոկոսիմայի ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած ողբերգությունից հետո և հանածո վառելիքներից առաջացող աղտոտվածության հետևանքով,  աշխարհի ուշադրությունը սևեռվել է դեպի… Read More »

Հայ-իրանական համագործակցություն` նանոտեխնոլոգիաների ոլորտում

By | 29.11.2016

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով դեսպանին և պատվիրակության անդամներին` նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտում բարեկամ Իրանի հետ հարաբերություններն առավել գործնական բնույթ են… Read More »

Ֆեյսբուքը հայտարարել է իր հազարավոր օգտատերերի մահվան լուրը

By | 12.11.2016

Հազարավոր օգտատերեր մուտք գործելով Ֆեյսբուք, տեսել են իրենց մահվան մասին հայտարարությունը: «Ինդիփենդենթ»-ի հաղորդման համաձայն, Ֆեյսբուք ընկերության պատասխանատուները հայտարարել են, որ տեխնիկական անսպասելի խափանման պատճառով, կարճ ժամանակով որոշ հաշիվների օգտատերերը մահացած են ներկայացվել: Ընկերության խոսնակը նշել է. «Դա թույլ տրված սարսափելի սխալ է եղել, որը կարճ ժամանակ անց ուղղվել է: Մենք ցավում ենք տեղի ունեցածի համար… Read More »

Հոկտեմբերի 28-ը Անիմացիայի միջազգային օրն է

By | 28.10.2016

Հոկտեմբերի 28-ին ամեն տարի նշվում է Անիմացիայի միջազգային օրը, որը հիմնվել է Անիմացիոն կինոյի միջազգային ասոցացիայի ֆրանսիական բաժանմունքի (ASIFA) նախաձեռնությամբ 2002-ին՝ առաջին անիմացիոն տեխնոլոգիայի հրապարակային ներկայացման 110-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս նշանավոր օրը ՝ 1892-ի հոկտեմբերի 28-ին, Փարիզում նկարիչ ու գյուտարար Էմիլ Ռեյնոն հանդիսատեսին ներկայացրել էր նոր՝ մինչ այդ անհայտ տեսարան՝ «օպտիկական թատրոն»։ Տաղանդավոր գյուտարարն առաջին… Read More »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

By | 19.10.2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած գիտնականների պատվիրակությանը՝ ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Վիկտոր Մատվեևի գլխավորությամբ: Գիտաժողովն անցկացվում է հոկտեմբերի 19-22-ը, Երևանում և նվիրված է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 60-ամյակին ու ինստիտուտին Հայաստանի անդամակցության 25-ամյակին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և… Read More »