Թեմա. Բիզնես

Իսրայելական ընկերությանը կարող է մեղադրանք առաջադրվել Ադրբեջանի պահանջով ԱԹՍ-ները հայկական դիրքերի վրա փորձարկելու համար

Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության պաշտոնյաներին կարող է մեղադրանք առաջադրվել Ադրբեջանի պահանջով հարվածային անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի ուղղությամբ փորձարկելու համար: Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը: Նշվում է, որ Իսրայելի պետական դատախազությունը հայտարարել է, որ Բաքվում ընկերության արտադրանքի ցուցադրության ժամանակ Ադրբեջանի պահանջով ԱԹՍ-ները հայկական դիրքերի վրա փորձարկելու համար Aeronautics Defense… Կարդալ ավելին »

4 հերքում և երկու հաստատում. Ո՞ր բիզնեսի հետ կապ չունի և որի՞ հետ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը

Համաձայն տարբեր տարիներ ի վեր շրջանառվող հրապարակումների, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի են պատկանում մի շարք հայտնի մասնավոր ընկերություններ, որոնց թվում կան խոշոր բանկեր: Տեղեկատվությունը մինչ այս հերքել էր «Յունի» բանկը: Մենք ստացել ենք հերքում երեք այլ բանկից ևս: Եվ այսպես, ««Կոնվերս բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը հայտնում է, որ բանկի բաժնետերերն են… Կարդալ ավելին »

ՎիվաՍել-ՄՏՍ և Նաիրի բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունները հերքում են Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների հետ առնչությունը

Տարբեր տարիներին տարածում ստացած լուրերը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամների՝ տասնյակ ձեռնարկությունների սեփականատեր լինելու կամ բաժնեմաս ունենալու մասին, վերջին օրերին հերքվում են: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը հայտնում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր ընտանիքի անդամները կամ իր հետ փոխկապակցված անձինք չեն հանդիսանում և երբևիցե չեն հանդիսացել ՎիվաՍել-ՄՏՍ (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) սեփականատեր կամ բաժնետեր: Ինչպես նախկինում,… Կարդալ ավելին »

Եվս երեք խոշոր ընկերություն հերքում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի հետ բիզնես կապի մասին լուրերը

«Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ ո´չ նախկինում, ո´չ ներկա դրությամբ չեն եղել և այժմ էլ չեն հանդիսանում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ բաժնետերեր»,- տարածած նամակում նշում է Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն: Նամակում նշվում է նաև, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության անցյալում և ներկա դրությամբ միակ բաժնետիրոջ մասին տեղեկություններին կարելի է ծանոթանալ Ընկերության պաշտոնական կայքում: Ռոբերտ… Կարդալ ավելին »

Իրանի հետ համագործակցող հայկական ընկերությունները պետք է խորհրդակցեն ԱՄՆ-ի դեսպանության հետ. Դեսպանի խորհուրդը

ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների նպատակն է պարտադրել Իրանին դադարեցնել վատ վարքագիծը, որը միտված է ահաբեկչությանը հովանավորելուն և ահաբեկչական քայլերի իրականացմանն Իրաքում: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: ԱՄՆ դեսպանը նշել է, որ այդ պատժամիջոցները նախատեսվել են կոնկրետ կառույցների, անհատների համար, ովքեր ներգրավված են վերոնշյալ գործողություններում. «Դրանք նախատեսված չեն ինչ-որ… Կարդալ ավելին »

Կայացվել է որոշում 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ շահագործումն արգելելու վերաբերյալ

Վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է գազով գործող ավտոմեքենաներում և ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) տեղի ունեցած պայթյունների ու հրդեհների քանակը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են ԱԳԼՃԿ-ների շահագործման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտման, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսման հետևանքով: Հրդեհների և տեխնածին… Կարդալ ավելին »

«Այս տեսանյութերը հիմք են՝ տնտեսվարողի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար». ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շարունակում ենք ներկայացնել պատկերներ Հայաստանի գետերից, որոնք հայտնվել են փոքր ՀԷԿ-երի ճիրաններում և փաստացի հայտնվել ոչնչացման եզրին։ Տեսանյութը տեղացիները մի քանի օր առաջ են արել և ուղարկել են ՀԲՃ-ին որպես ահազանգ։ Դուք կտեսնեք Արփա գետի վիճակը Վայք քաղաքի հատվածում՝ «Արփա» փոքր ՀԷԿ-ի ջրառից հետո։ Շահագործող «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» ընկերությունը… Կարդալ ավելին »

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հայտարարությունը` «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության և տեսանյութի վերաբերյալ

Ամուլսարի հանքի շահագործման հարցը սերտորեն փոխկապակցված է մի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի և վստահելի գործընկերոջ միջազգային համբավի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ բնապահպանական պոտենցիալ ռիսկերի հետ, որոնք անաչառ գնահատման կարիք ունեն։ Հենց այս գնահատականի նպատակով ձևավորվել և արդեն իսկ գործում է աշխատանքային խումբ, որն, անկասկած, հաջողությամբ կիրականացնի այն առաքելությունն, ինչի համար կոչված է, այն է՝… Կարդալ ավելին »

Հարկայինը տեռորի է ենթարկում փոքր բիզնեսին. Ահազանգ ՓՄՁ-ից

Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները վերջին օրերին ահազանգում են, որ հարկային մարմինները տեռորի են ենթարկում փոքր բիզնեսին՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տուգանքներ սահմանելով: Գործարարները գրել են, որ 20 քմ օբյեկտներ ունեցողներին օրերս տուգանել են 600 հազար դրամով: Ըստ նրանց՝ ամեն օր տասնյակներով տուգանքներ են գրվում մարզերում: Ֆեյսբուք սոցիալական ցանցում փոքր ու միջին բիզնեսի համար ստեղծված… Կարդալ ավելին »

«Մեզ «Աշտարակ-կաթը» պետք չէ: Ինչ կատարվել է, Ափոյանը տեղյակ է եղել՝ ոչ ոք իրեն ո՛չ ստիպել է, ո՛չ էլ նեղել է». Արտակ Ասատրյան

Օրեր առաջ հայտարարությամբ հանդես եկավ «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը՝ պնդելով, թե իր գործարանը «ռեյդերային զավթման» զոհ է դարձել «Պարգև» ՍՊԸ-ի կողմից: Սկանդալային այս պատմության պարզաբանման նպատակով 168.am-ը զրուցեց ամերիկյան Adra Remara Enterprises Inc ընկերության ներկայացուցիչ Արտակ Ասատրյանի հետ: Վերջինս նշեց, որ «Պարգև» ՍՊ ընկերության հիմնադիրն է «Ադրա Ռեմարա» ընկերությունը, որի սեփականատերն իր եղբայր Արա… Կարդալ ավելին »