Թեմա. Ընկերություններ

ՀՀ կենտրոնական բանկի հայտարարությունը

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, հորդորելով բոլորին ցուցաբերել զսպվածություն և ապատեղեկատվություն չտարածել։ «Այսօր որոշ լրատվական միջոցներում և սոցցանցերի օգտատերերի շրջանակում մտահոգություններ են առաջացել՝ կապված փոխարժեքի և ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ։ Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել լրատվամիջոցներին, մտահոգ քաղաքացիներին և հանրությանը, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը գործուն, կայացած համակարգ է, բանկերն ունեն բարձր… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանի ընտանիքի հետ կապվող ընկերությանը թույլտվություն տվեցին. «Ժողովուրդ»

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը պահանջել է Վայոց ձորի մարզում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար տրամադրել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով: Եւ հանձնաժողովը պատրաստվում է նիստին բավարարել ընկերության պահանջը: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` «Լիդիան… Կարդալ ավելին »

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանի հացի արտադրությունը: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գործող արտադրամասը լավաշ և մատնաքաշ էր մատակարարում տեղի իրացման կետերին: Ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել էր, որ արտադրամասում խախտվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները. արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, համապատասխան միջոցներ… Կարդալ ավելին »

Քառօրյա պատերազմի մասնակիցների ստեղծած MindFly ընկերությունը լուրջ մրցակից է համարվում նույն գործունեությամբ զբաղվող շատ ու շատ այլ ընկերությունների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն որոշ ժամանակ է, իր գործունեությունն է սկսել MindFly ընկերությունը, որի հիմնադիրները քառօրյա պատերազմի մասնակիցներ են՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Նազար Խլոյանը և Արման Մարկոսյանը, ովքեր արդեն ունեն մեծ աշխaտանքային թիմ և որոշ հաջողություններ: Ստորև ներկայացնում ենք նրանց հետ անցակցրաց հարցազրույցը. -Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել նոր ընեկություն: -Միտքը ծագել էր դեռ վաղուց, քանզի կային նախադրյալներ: Փոքր էինք,… Կարդալ ավելին »

Հայտնի են աշխարհի խոշորագույն գազ արտադրող երկրները

Միջազգային էներգետիկ գործակալությունը ներկայացրել է համաշխարհային էներգետիկ շուկայի վերլուծությունն ու 2016-ի բնական գազ արտադրող առաջատար երկրների մասին զեկույցը: Գործակալության տվյալներով՝ առաջատար գազ արտադրող երկրներն են ԱՄՆ-ն և Ռուսաստանը՝ 749 մլրդ խորանարդ մետր (համաշխարհային արտադրանքի 20.7 տոկոսը) և 644 մլրդ խորանարդ մետր (17.7 տոկոս) ցուցանիշներով համապատասխանաբար: Ինչպես հայտնում է Press TV-ն, զեկույցի համաձայն՝ Իրանը 190 մլրդ… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոն Ցզյաանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է փոխշահավետ համագործակցության: Գոն Ցզյաանը ներկայացրել է կորպորացիայի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով, որ AVIC International-ը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում: Զրուցակիցները քննարկել են մի շարք, այդ… Կարդալ ավելին »