Ընկերություններ Կատեգորիա Արխիվներ

SOS. Նաիրիտցիներն ահազանգում են կառավարությանը.«168.am»

«Նաիրիտ» գործարանում սկսվել են 1-24 արտադրամասի ապամոնտաժման աշխատանքները: Այս մասին 168.am-ին ահազանգեցին գործարանի համակարգող խմբից։ Այդ արտադրամասը նախատեսված է ջրերի մաքրման, աղաջրի պատրաստման, կալցիումի քլորի ստացման և հետագայում արտադրությունում օգտագործելու համար, ինչպես նաև՝ կաուչուկի արտադրությունից ստացված թափոնների չեզոքացման ու մաքրման համար: Առանց այս արտադրության գործարանի շահագործումը հետագայում կդառնա անհնար: Համակարգող խմբի ներկայացուցիչները վստահ են, որ… Կարդալ ավելին »

«Փարկինգ սիթի սերվիս»-ը այլևս գումար չունի. միջնորդավճարի բեռն ընկնում է վարորդների վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փաստացի ավելացել է Երևանում վճարովի ավտոկայանատեղիներից օգտվելու վարձը: Օգոստոսի 1-ից սկսած SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի համար վճարումն իրականացնելուց գան­ձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարները վճարելու է քաղաքացին, նրա հաշվից կգանձ­վի 748 դրամ գումար, որից 500 դրամը՝ որպես ավտոկայանատեղիի վճար, 124.6 դրամը՝ միջնորդավճար, և 123.4 դրամը՝ ԱԱՀ: «Փարկինգ սիթի սերվիսից» «Ժողովուրդ»-ին պարզաբանել են,… Կարդալ ավելին »

«ԱրմենՏելը» կտուգանվի 4 միլիոն դրամով

«ԱրմենՏել» ընկերությունը պարտավոր էր մինչև 2017 թ. հունիսի 1-ն օպտիկամանրաթելային կապուղիների հասանելիության ապահովմամբ զարգացնել իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցի ենթակառուցվածքները ՀՀ Լոռու մարզի՝ Գյուլագարակ, Շամլուղ, Նժդեհ, Սյունիքի մարզի՝ Արևիս, Գորայք, Սալվարդ, Հացավան, Կարճևան, Աջիբաջ, Նոր Աստղաբերդ և Բարիքավան (Մուսալլամ) բնակավայրերում։ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թ. հուլիսի 1-ի N208Ա որոշման համաձայն՝ այդ բնակավայրերում… Կարդալ ավելին »

«Հայկ մեկ» ընկերությունը կշարունակի զենք արտադրել

Այսօր՝ հունիսի 1-ին, Հայաստանի կառավարության ընդունած որոշումներից մեկով երկարացվել է «Հայկ Մեկ» ընկերության՝ զենք արտադրելու թույլտվության արտոնագիրը: Սրանով ընկերությանը թույլատրվելու է ևս 5 տարի ռազմամթերք արտադրել: Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությունը 2012 թվականից այսօր կատարել է զենքի արտադրության 0,5 մլրդ դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ:   Ռազմ.ինֆո

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ «ԿԱՏԱՐ ԷՅՐՎԵՅՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի հետ: Զրուցակիցները քննարկել են ավիացիոն բնագավառում հայ-կատարական համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու գործում էական դերակատարում է վերապահել «Կատար Էյրվեյս» ավիաընկերության կողմից իրականացվող ավիաթռիչքներին. «Կատար Էյրվեյս»-ը հայկական ավիափոխադրումների շուկա… Կարդալ ավելին »

Նուշիկյանին փորձել են «քցել». նա այդ հարցով դիմել է խնամուն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս հերթական խարդախության սկանդալային սխեման է բացահայտվել: Մեր տեղեկություններով՝ մարտի 8-ի առթիվ մեկը զանգահարել է ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող «Բուրմունք» խանութ-սրահ և նշել, թե 5 մլն դրամի օծանելիք են ցանկանում: Խանութից նրանց հայտնել են, որ մինչև գումարը չփոխանցեն, չեն կարող ապրանքը տալ: Որոշ ժամանակ հետո նույն անձը զանգահարել է և… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանը ծանոթացել է հայկական PicsArt-ի ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է հայկական PicsArt ընկերություն: PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է և սոցիալական ցանց, որը ստեղծել են հայ ծրագրավորողները: Շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ծանոթացել է PicsArt-ի գործունեությանը, աշխատանքի համար ստեղծված պայմաններին և ընդլայնման ծրագրերին: PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը և ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ վերջին… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանի՝ փակման եզրին գտնվող գործարանը նոր շունչ է ստացել. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը Քանաքեռում իր վարչապետությունից առաջ գործարան ուներ՝ «Էներգանորոգում» անունով, որը փակման եզրին էր գտնվում։ Նրա վարչապետ դառնալուց հետո գործարանը նոր շունչ է ստացել՝ երկրի բոլոր պոմպակայանները, տրանսֆորմատորները, շարժիչները վերանորոգվում են Կարեն Կարապետյանի հոր՝ Վիլհելմ Կարապետյանի ղեկավարած այս գործարանում։ Առանց տենդերի, պետական կարևորության ու անսահմանափակ պատվերները ուղարկվում են հենց վարչապետի… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Ալեքս տեքստիլ»-ի ղեկավարության և հյուրերի հետ շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին: 2015 թվականից գործունեությունը սկսած` գուլպաների… Կարդալ ավելին »

«Գազպրոմ»-ի ղեկավարի ուշագրավ հայտարարությունը. ինչպես նվազեցնել ՀՀ քաղաքացու գազի գինը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը երեկ ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով Հայաստանում գազի սակագնի մասին՝ Միլլերը հայտարարել է, թե «Գազպրոմ»-ը կիջեցնի Հայաստանի համար գազի գները պայմանով, որ գները կիջեցվեն նաև Հայաստանի տարածքում: Այլ կերպ ասած՝ նա հասկացրել է, որ Հայաստանում գազի բարձր սակագների «մեղավորը» ոչ թե իրենք են, այլ Հայաստանի… Կարդալ ավելին »