Թեմա. Տնտեսություն

Բյուջեի հիմքում դրված հարկեր/ՀՆԱ հարաբերակցության էական բարելավումը ռիսկեր է պարունակում

  «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2024թ. պետական բյուջեն։ Պետական բյուջեն իրենից ներկայացնում է կառավարության ֆինանսական պլանը առաջիկա տարվա համար, որտեղ ներառվում է տեղեկատվություն այն մասին, թե ինչ ծրագրեր են ֆինանսավորվելու, և որոնք են լինելու պետական եկամուտների և բյուջետային մուտքերի աղբյուրները: Բնականաբար, բյուջեի հիմքում ընկած է տնտեսական իրավիճակից բխող հնարավորությունների շրջանակը (եկամուտները), ինչպես նաև կառավարության… Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ապահովել է 1 տրլն 954.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

  2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 954.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 242.2 մլրդ դրամով կամ 14.1%-ով: 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 337.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա… Կարդալ ավելին »

Ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման գծով պետական աջակցության ծրագրի և դրամական ապահովման վերաբերյալ

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր ՀՀ կառավարության կողմից ընդունվել է երկու որոշում, մասնավորապես. «Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» որոշմամբ` 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար սահմանվել է դրամական միջոցներով… Կարդալ ավելին »

Ավտոմեքենաների օտարման գործարքները փաստաթղթավորվելու դեպքում ՊԵԿ-ը զերծ կմնա խիստ վարչարարություն իրականացնելուց

  Ավտոմեքենաների առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից արդեն իսկ ներմուծված, սակայն դեռևս ՀՀ տարածքում դրանց օտարումը պետական գրանցման չենթարկած տրանսպորտային միջոցների վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ (այսինքն` մինչև ՀՀ հարկային օրենսգրքում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից նախատեսվող փոփոխությունների ուժի մեջ մտնելը) տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված… Կարդալ ավելին »

Պլանավորման և ծրագրերի կատարման լրջագույն խնդիրներ պետական կառավարման համակարգում

  «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպիսով՝ Ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով ի հայտ եկած դրական արտածին գործոնների շնորհիվ նախորդ տարի և այս տարեսկզբին արձանագրված բարձր տնտեսական աճն աստիճանաբար դանդաղում է։ Այս հանգամանքը պետք է լրջորեն մտահոգի կառավարությանը, քանի որ, նկատի ունենալով ներկայիս շեշտակիորեն փոփոխվող աշխարհաքաղաքական զարգացումները, չպետք… Կարդալ ավելին »

2023 թ․ հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 730 255

  Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 730 255, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 33 810-ով կամ 4.9%-ով:   ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հոկտեմբերի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

  ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հոկտեմբերի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 58 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 29.620.464 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր… Կարդալ ավելին »

2023 թվականի 9 ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 266 միլիարդ 911 միլիոն դրամ

    Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 266 միլիարդ 911 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված… Կարդալ ավելին »

2023 թ. սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի  թվաքանակը կազմել է 726 056

  Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թ. սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 969-ով կամ 5.1% -ով:   ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նախապատրաստական դասընթաց` ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատանքի ընդունվելու համար

  ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է համակարգը երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատանքի ընդունվելու համար կազմակերպվում է անվճար նախապատրաստական դասընթաց` երկուսից երեք ամիս տևողությամբ: Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատելու համար անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներ: Մասնավորապես, նրանք կծանոթանան տնտեսական… Կարդալ ավելին »