Թեմա. Վերլուծական

«Տնտեսական զարգազման» տակ կանեփի աճեցման ծրագիրը կարող է հանգեցնել շատ վատ հետևանքների

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց տնտեսական արձագանքման ծրագիր, որով նախատեսված է նաև Հայաստանում արդյունաբերական կանեփի աճեցման ծրագիր: Այնինչ տարբեր երկրներում կրկին ու կրկին փաստեր են ի հայտ գալիս, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաստատում են որոշ քաղաքական գործիչների և կուսակցությունների մասնակցությունը թմրանյութերի վաճառքին, քաղաքականության կապը քրեական կլանների հետ, բայց դա բացահայտելն ու ապացուցելը շատ ու շատ դժվար… Կարդալ ավելին »

«Բենդերի» օնլայն արկածները ՄԱԿ-ում

Այսօր ՄԱԿ-ում լսեցին Նիկոլ Փաշինյանի ելույթի տեսագրությունը՝ նվիրված ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձին: Սովորության համաձայն Փաշինյանը խոսում էր անգլերեն: Այս անգամ արդարացի լինելու համար պետք է ասենք, որ անգլերենի որակի իմաստով գրեթե անթերի էր: Միգուցե պատրաստվել էր, անգիր էր արել, դա է պատճառը: Սակայն բովանդակության իմաստով այն բավականին թերի էր: Հասկանալի է, որ ՄԱԿ-ի 75-ամյակի առիթով պատրաստված… Կարդալ ավելին »

Փաշինյանը փորձեց «սխալը» որպես «ճիշտ» մատուցել, բայց չստացվեց

Օրերս Նիկոլ Փաշինյանը հիշելով իր լրագրողական անցյալը հանդես եկավ մի ծավալուն գրառմամբ: Թեպետ այն բավականին երկար էր, բայց իրականում հետապնդում էր ընդամենը երկու նպատակ: Նախքան այդ նպատակներին անդրադառնալը և բուն գրառումը ճիշտ ընկալելու համար պետք է ուշադրություն դարձնեն այն հանգամանքներին, որոնք նախորդել են այդ գրառմանը: Ամիսներ շարունակ Հայաստանում չեն դադարում տարբեր սոցիալական խմբերի բողոքի ակցիաներ:… Կարդալ ավելին »

Նոր 100 փաստ՝ խնջույք ժանտախտի ժամանակ

Գաղտնիք չէ, որ ՀՀ վարչապետը սիրում է ասուլիսներ տալ և պատմել իր պաշտոնավարման նվաճումներ ներկայացվող 100 փաստերի մասին: Նա արդեն չորս այդպիսի մամուլի ասուլիս է տվել, չորսն էլ ոչ մի բանի մասին: Վերջինը՝ հաշվով չորրորդը, եղել է այս տարի մայիսի 16-ին: Այն աչքի էր ընկնում առանձնահատուկ ցինիզմով, քանի որ ներառում էր այնպիսի բաներ, որոնք համավարակի… Կարդալ ավելին »

Իմ ձին կրակ, ինքս կրակ… Հանգիստ փաշինյանական ոճով

Վերջին օրերին շատ է շրջանառվում վարչապետի ձիու վրա նստած լուսանկարը: Ի՞նչ խոսք, Քաջ Նազարի հետ անալոգիան այնքան ակնհայտ է, որ նույնիսկ անհարմար է: Առհասարակ ձի քշելն ու այդ ընթացքում տեսանկարվելը հատկապես երկրի ղակավարի պարագայում մի տեսակ բուրժուական հաճույքների տպավորություն է թողնում: Ավելին, երկրի ղեկավարները սովորաբար տեսանկարահանվում են ձիու վրա նստած, եթե գիտեն դա ճիշտ անել՝… Կարդալ ավելին »

Փողին մունաթ՝ վճարիր բանակից «թռնելու» համար և խուսափիր քրեական պատասխանատվությունից

Այսօր լրահոսից տեղեկացանք, որ երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Ըստ 2019 թվականի հոկտեմբերի 31-ին ՊՆ-ի կողմից տարածած հայտարարության՝ շարքային կազմի պայմանագրային զինծառայողի… Կարդալ ավելին »

Սոցիալական դժգոհություն և Կառավարության անտարբերություն՝ նոր Հայաստանի իրականությունը

Կառավարության շենքի մոտ  դարձյալ բողոքի ակցիաներ  են: Իրենց դժգոհությունն էին հայտնում վաճառականները: Պարզվում է, հիմա էլ իրենց գործին է պատրաստվում վնաս տալ օրվա իշխանությունը: Փոխվել է Հայաստան ներկրվող հագուստի և կոշիկի մաքսազերծման կարգը: Խոսքը ոչ բրենդային, միջին կարգի հագուստի մասին է, որի մաքսազերծումը այսուհետ իրականացվելու է չորս անգամ ավելի մեծ դրույքով: Ակցիայի մասնակիցները մասնավորապես շեշտեցին,… Կարդալ ավելին »

Իմաստը՞

Այսօր Հայաստանում մի շարք քաղաքական ուժեր և առանձին գործիչներ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ինչ խոսք, Արայիկ Հարությունյանի գործունեությունը ԿԳՍՄ նախարարի պաշտոնում խիստ դատապարտելի են: Կրթական մտահոգիչ չափորոշիչները, բարձր միավորներ ստացած, բայց ԲՈՒՀ չընդունված երիտասարդների նկատմամբ ցինիկ վերաբերմունքը, հայոց լեզվի, հայոց գրականության և պատմության, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավը և այլ բացահայտ ապազգային… Կարդալ ավելին »

Թեժ աշնան դինամիկան

Աշունը թեժ է լինելու… Այս արտահայտությունը ծեծված է թվում և նույնիսկ իշխանական շրջանակներում ծաղրվում է որպես ընդդիմության «սին հույսերի» կարգախոս: Իրականում արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում իսկապես իրավիճակ է փոխվել: Երկու տարի շարունակ համացանցի հարթակում պայքար տանող ընդդիմությունը, ի դեմս Ռեֆորմիստների կուսակցության, կատարեց փողոց դուրս գալու առաջին քայլը, հայտարարելով սեպտեմբերի 4-ին կայանալիք իր… Կարդալ ավելին »

Արսենը «թռնողների» առաջատար

Այսօր իմացանք, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշումը։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ»: Առաջին հայացքից կարող… Կարդալ ավելին »