Թեմա. Զինված Ուժեր

Բաքուն չի հրաժարվում հերթական սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն․ ԱՀ ՊՆ

  Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա… Կարդալ ավելին »

Ադրբեջանը կեղծում է ու հող նախապատրաստում հերթական սադրանքի համար. ՊԲ

  Ադրբեջանի ՊՆ֊ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի հանրապետության պաշտպանության բանակը։ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին` ժամը 17:25֊ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների… Կարդալ ավելին »

Օտարերկրյա տելեգրամյան ալիքներում ՀՀ ՊՆ անունից ապատեղեկատվություն է տարածվում. ՀՀ ՊՆ-ն հորդորում է հետևել ՊՆ պաշտոնական կայքին և սոցիալական ցանցերում գերատեսչության պաշտոնական էջերին

  Մեծաթիվ հետևորդներ ունեցող օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ, ՀՀ պաշտպանության նախարարությանը հղում անելով, կեղծ տեղեկություններ են շրջանառում և դրանք ներկայացնում իբրև ՀՀ ՊՆ հաղորդագրություն: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ (Կեղծ հաղորդագրությունը տե՛ս մեկնաբանություններում)։ Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին (այդ թվում՝ օտարերկրյա լրատվամիջոցներին) ևս մեկ անգամ հորդորում է հետևել պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին և սոցիալական ցանցերում… Կարդալ ավելին »

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

  Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 9-ին` ժամը 03։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ՊՆ-ից:

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածում. ԱՀ ՊՆ

  Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00 -ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն իրականացնել․ ԱՀ ՊՆ

  Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին , ժամը 00:25֊ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ է կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։

ՊԲ ստորաբաժանումներն Բերձորի ուղղությամբ ամրաշինական աշխատանքներ չեն կատարել. Արցախի ՊՆ

  Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Բերձորի ուղղությամբ, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանի ԶՈւ-ն կեսգիշերին կրակ է բացել Կութի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

  Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ադրբեջանական ԶՈՒ-ը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ թիրախավորելով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը. ՊԲ

  Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք ։ Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։