Թեմա. Զինված Ուժեր

Մարտերը շարունակվում են. ՊԲ ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանին

  Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են՝ տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:

Արցախի ՊԲ-ն կրկին հերքում է

  Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի իբր սեպտեմբերի 19-ին ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը’ կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն՝ հերքելով ադրբեջանական հերթական կեղծիքը։ Ինչպես արդեն… Կարդալ ավելին »

Ասկերանի շրջանում Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ. ՊԲ

  Սեպտեմբերի 19֊ին` ժամը 11։10֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի արձակվել. ՀՀ ՊՆ

  Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 19-ին` ժամը 02։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Արցախի ՊԲ-ն հերքում է. ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չեն կրակել

  Ադրբեջանի հերթական ապատեղեկատվության մասին է բարձրաձայնել Արցախի պաշտպանության բանակը։ «Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 18 -ին ժամը 23:50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը»:   Այս  մասին  տեղեկացնում  է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակիը։

Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել․ հայ զինծառայող է վիրավորվել․ ՌԴ ՊՆ

  Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. գնդակոծության հետևանքով վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորման մեկ զինծառայող: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ… Կարդալ ավելին »

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել` թիրախում ունենալով Ասկերանը

  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հայտարարել է ադրբեջանական հերթական կեղծիքի մասին: «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին` ժամը 23:15-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում կատարել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է», – նշված է հայտարարության մեջ։

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը.հայկական կողմն ունի մեկ վիրավոր

  Սեպտեմբերի 17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած… Կարդալ ավելին »

Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք ․ ՊԲ

  Սեպտեմբերի 17֊ ին ժամը 00։30֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք ։ ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ-ն հերքում է

  Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին`  ժամը 00։20-00։40-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։