Author Archives: Գլխավոր խմբագիր

Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ (բուք է) և Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար: Գյումրի-Աշոցք… Կարդալ ավելին »

Կառավարությունն էլի կպավ պետական սիմվոլներին․ «Հրապարակ»

  «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կառավարությունն էլի գնաց-եկավ, կպավ պետական սիմվոլներին, այս անգամ՝ ՀՀ պետական դրոշին։ Մասնավորապես արտաքին գործերի նախարարությունը «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում փոփոխություններ է ցանկանում կատարել եւ սահմանել, որ բացօթյա տարածքներում դրոշի չափը պետք է լինի 2 մետրը 4-ի վրա, իսկ եթե ինչ-որ մեկը ցանկանում է ավելի մեծ դրոշ բարձրացնել, ապա պետք… Կարդալ ավելին »

Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

  «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի վրա օրերս տեղի ունեցած զինված հարձակման մեջ իշխանական թիմն արտաքին հետք է տեսնում։ Ներքին զրույցներում ՔՊ-ականներն ասում են, որ Արեւմուտքը մեծացնում է ճնշումն իշխանության վրա, որ օր առաջ գնան զիջումների՝ կնքելով խաղաղության պայմանագիրը, որից հետո վերջապես կիրականանա իրենց երազանքը՝ ռուսներին Հայաստանից դուրս մղելու հարցում։ Եվ քանի որ… Կարդալ ավելին »

ԱԱԾ մեկուսարանը փակվում է. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը՝ բոլորին հայտնի ԱԱԾ մեկուսարանը, կփակվի: Կոտայքի մարզում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կողքը նոր բանտ է ստեղծվելու։ Այս նոր ստեղծվելիք բանտ կտեղափոխվի Նուբարաշեն, Վարդաշեն, Դատապարտյալների հիվանդանոց եւ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկների ողջ անձնակազմը՝ դատապարտյալների եւ կալանավորների հետ միասին։ «Ժողովուրդ» օրաթերթը արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեց՝ ԱԱԾ մեկուսարանը փակվելու է արդյոք,… Կարդալ ավելին »

Չնայած ՀՀ իշխանությունները պինդ փակել են Արցախի թեման՝ Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը այս օրերին Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ինտենսիվորեն հանդիպումներ է ունենում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես մեզ փոխանցում են, արտերկրում տարվող այս բանակցությունների հիմնական թեման բռնի տեղահանված արցախցիների հետվերադարձն է: Չնայած Ադրբեջանի բռնապետ Ալիեւը ամեն առիթով սպառնում է արցախցիներին… Կարդալ ավելին »

Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանը պատրաստվում է սահմանազատում իրականացնել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Վրաստանի հետ: Դեռ վաղուց էին լուրեր շրջանառվում, որ հայ-վրացական բարձրաստիճան շփումներում Փաշինյանն ակտիվացնում է սահմանազատման-սահմանագծման աշխատանքները նաեւ Վրաստանի հետ՝ նրանց որոշակի տարածքներ զիջելու պատրաստակամությամբ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին, որը գտնվում է Լոռու մարզի Ալավերդու շրջանում: Երեկ՝ Վրաստանի… Կարդալ ավելին »

Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

  «Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՄԱԿ ղեկավար, ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հնարավոր է առաջիկա շաբաթներին վայր դնի պատգամավորական մանդատը: Պատճառը, ըստ մեր աղբյուրի, գործող իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության հետ ունեցած անհամաձայնությունն է, որն առաջացել է մոտ մեկ տարի առաջ: Արսենյանն իր շրջապատում չի թաքցրել, որ դեմ է գույքահարկի թանկացմանը եւ այլ «ռեֆորմների», որոնցով այս իշխանությունները,… Կարդալ ավելին »

Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018թ․ ապրիլի 14-ին «Իմ քայլը» շարժումը, Հանրային ռադիոյի շենքը գրավելուց հետո, երթ էր անում Խանջյան փողոցով։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա հասնելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ռուբեն Հայրապետյան, դու ձախողել ես հայկական ֆուտբոլի զարգացումը, հեռացիր քո խոստմանը համաձայն: Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան՝ Ռուբեն Հայրապետյանի ստեղծած հավաքականը»: Սակայն իրականում Նիկոլ Փաշինյանը… Կարդալ ավելին »

Պետք է գնալ համազգային լայն համախմբման հանուն պետականության պահպանման ՝ մի կողմ դնելով կուսակցական ու խմբային շահերը.Շարմազանով

ՀՀԿ  ԳՄ  անդամ   Էդուարդ Շարմազանովը   ֆեյսբուքյան  իր էջում  գրում է. Նիկոլիզմի հեռացումը մեկ մարդու կամ մեկ ուժի բան չէ ,համազգային համախմբում է պետք։ Հաճախ եմ լսում՝ ինչու՞ ՀՀԿ-ն Նիկոլին չի հեռացնում միտքը։ Ու շատ հաճախ դա ասում են նաեւ մարդիկ, ովքեր 2018-ին ՀՀԿ-են «մերժել»։ Հարցնում եմ՝ եղբայր, 2018-ին հրապարակում եղե՞լ ես ,չէ՞։ Ասում են… Կարդալ ավելին »