Մասամբ այրվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտակայքում կայանած «BMW» (վարորդ՝ Մ․ Ա․), «Honda» (վարորդ՝ Հ․ Կ․) և «Opel» մակնիշների ավտոմեքենաներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։34-ին, մարվել՝ 01։57-ին։ Ավտոմեքենաները մասամբ այրվել են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով