Իշխանության քարոզչության հիմքում ընտրական տրամաբանությունն է, որտեղ որպես առաջնահերթություն դրված է մարդկանց համոզելը, որ իրենք խաղաղություն են բերելու: Այս մասին իր ֆեյսբության էջում գրում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«Երբ ասում են ընտրական տրամաբանություն կարևոր չէ, թե դրանք հերթակա՞ն, թե՞ արտահերթ կլինեն:
ՔՊ-ական վերնախավը որքան էլ ակտիվ ասֆալտային քաղաքականություն-քարոզչություն տանի, մեկ է` հիմնական խաղադրույքը կեղծ խաղաղության կամ դրա իմիտացիայի շուրջ է:
Դրան հասնելու համար իշխանությունը բլեֆ էլ կանի, տակից էլ կգործի, մարդկանց էլ աջուձախ կֆռցնի միայն կարողանա այդ կեղծիքը ժամանակավորապես տեղավորել որոշների գլուխներում:
Սրանց օրոք խաղաղություն երբեք չի´լինելու»,-գրել է Աբրահամյանը։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նմանատիպ նորություններ:
Կանոնակարգը չափազանց վտանգավոր կարգավորում է պարունակում եւ Ադրբեջանին հնարավորություն տալիս խուսափե...
Ռուսաստանի հայ համայնքը և Հայ Առաքելական Եկեղեցին պարտավոր են արձագանքել Կիլիրի ադրբեջանամետ զառանցա...
Հայաստան-Ադրբեջան օրակարգի, թերևս, ամենավտանգավոր այս դրույթը ո´չ միայն խնդիր է ՀՀ անվտանգության և ի...