Մահացած երկու տարեկան երեխան Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ տեղափոխվել է 2 օրականում՝ բնածին առողջական ծանր խնդիրներով․ մանրամասներ

 

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2–ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ՝ տեղեկացնում ենք, որ երեխան պետության խնամքին տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին՝ անմիջապես ծննդատնից, 2 օրական, բնածին առողջական ծանր խնդիրներով (առողջական խնդիրները մանրամասնորեն չեն նշվում՝ հաշվի առնելով, որ տեղեկությունը պարունակում է բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պետության խնամքի հաստատություններում ապրում են նաև առողջական ծանր խնդիրներով երեխաներ, և ցավոք, կան հիվանդություններ, որոնք կյանքի հետ հաճախ անհամատեղելի են։

2024 թվականի օգոստոսի 2-ին՝ մինչ երեխայի մահը, հաստատության հերթապահ բժշկի և բուժքրոջ կողմից կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, կանչվել է շտապ բուժօգնություն։ Վերակենդանացման միջոցառումները եղել են ապարդյուն, երեխայի մոտ գրանցվել է մահ։

Դեպքի մասին խնամքի հաստատությունն անմիջապես հաղորդել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնի հերթապահ մաս»,- գրել է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով