ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Տարանցիկ ճանապարհների խնդրի թողնելը հետոյին ձեռնտու է Հայաստանին ,ՌԴ-ին եւ Իրանին։
Ակնհայտ է,որ Զանգեզուրի միջանցքի գլխավոր շահառուները Թուրքիան ,Ադրբեջանն ու Հավաքական Արեւմուտքն են։
Ինչու՞։
Որպեսզի իրագործեն Արեւելք -Արեւմուտք «միջին միջանցք» ծրագիրը ՝կապելով Կենտրոնական Ասիայի երկրները Ադրբեջանով ու Հայաստանով Թուրքիայի,իսկ այնուհետեւ Արեւմուտքի հետ։
Եվ այդ ամենն իրականացնեն՝ շրջանցելով ՌԴ-ն ,Չինաստանն ու Իրանը։
Այս ծրագրի մասին հստակ ասել է ԱՄՆ -ն Ռոբերտ Օ՚Բրայենի շուրթերով։
Հետեւաբար ,Ադրբեջանն ու Հայաստանը կապող տարանցիկ ճանապարհների բացման սառեցումը ձեռնտու է Իրանին,ՌԴ-ին ու Հայաստանին,իսկ ձեռնտու չէ Թուրքիային եւ Արեւմուտքին։
Հարավային Կովկասի համար պայքարը կթեժանա աշնանը,սկզբում Վրաստանում ,իսկ այնուհետեւ Հայաստանում։
Հայաստանի տնտեսական եւ անվտանգային շահը պահանջում է դաշինքի խորացումը Մոսկվայի եւ ստրատեգիական կապերի զարգացումը Մոսկվա-Թեհրան-Պեկին գծի հետ։
Նմանատիպ նորություններ:
Կանոնակարգը չափազանց վտանգավոր կարգավորում է պարունակում եւ Ադրբեջանին հնարավորություն տալիս խուսափե...
Ռուսաստանի հայ համայնքը և Հայ Առաքելական Եկեղեցին պարտավոր են արձագանքել Կիլիրի ադրբեջանամետ զառանցա...
Հայաստան-Ադրբեջան օրակարգի, թերևս, ամենավտանգավոր այս դրույթը ո´չ միայն խնդիր է ՀՀ անվտանգության և ի...