Ո՞վ է շպիոնը․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեեւ իշխանություններն ընդդիմությանն են շուրջօրյա ռեժիմով մեղադրում՝ օտար պետության շպիոն լինելու, մանավանդ Ռուսաստանին ծառայելու մեջ, բայց հենց իշխանության նավը սկսում է երերալ, դրսից, հիմնականում՝ Արեւմուտքից, օգնության են շտապում իրենց։ Երեկ Երեւանում էր ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը, ով վարչապետի հետ հանդիպեց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխանական շրջանակները ոգեւորության մեջ են այդ այցից եւ ասում են, որ ունեն Արեւմուտքի աջակցությունը, քանի որ Հայաստանի հետ կապված ծրագրերը դեռ չեն ավարտվել` Ռուսաստանը տարածաշրջանից դեռ չի հեռացել։ Նախօրեին էլ ՀՀ-ում հավատարմագրված ԱՄՆ դեսպանն էր` առանց դրոշի ավտոմեքենայով շտապել պաշարված խորհրդարան` Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու։ Փոխարենը Ռուսաստանը զրո հետաքրքրվածություն ունի սրբազան շարժման նկատմամբ, եւ անգամ ընդդիմության հետ չեն հանդիպում: ՌԴ-ի հետ փոխկապակցված ընկերություններում տարակուսած են, որ անգամ չնչին ազդակ չեն ստանում` շարժմանը միանալու համար, մինչդեռ 2018-ին՝ Նիկոլի հեղափոխության ժամանակ, բոլորին մոբիլիզացրել էին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 06․ 24 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով