Հայաստանից սկսել են ավելի շատ գիրք պատվիրել Wildberries-ով

Հայաստանի բնակիչների շրջանում նկատվում է գրքերի և գրքային պարագաների գնումների աճ։ 2024 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում (հունվար-մայիս) գնորդները ձեռք են բերել գրքեր Wildberries-ից՝ նախընտրելով որակյալ գրականություն մատչելի գներով։

Ըստ Wildberries-ի տվյալների՝ նշված ժամանակահատվածում վաճառվել է շուրջ 130 000 գիրք: Գրքերի վաճառքը 1,5 անգամ աճել է՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ. 2023 թվականին վաճառվել է 79 000 գիրք։ Իսկ «Գրքեր և գրքային պարագաներ» կատեգորիայի մատակարարների տարեկան աճը կազմել է 93%:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանում գրքերի նկատմամ պահանջարկի աճը ակնհայտորեն վկայում է բնակչության ինքնազարգացման և գրագիտության աստիճանի բարձրացման մասին: Wildberries-ից գնված գրքերից առաջատարներն են՝ մանկական կրթական հրատարակությունները, համաշխարհային գրականության դասականները, ինչպես նաև ինքնազարգացման մասին գրքերը։

Ինչպես ցույց են տալիս Wildberries-ի վաճառքի տվյալները, նշված ժամանակահատվածում գնորդները նախընտրել են՝ մանկական ուսումնական գրքեր (վաճառվել է 794 միավոր), «Գրիր և ջնջիր» մանկական ուսումնական ձեռնարկ (574 միավոր), ամերիկացի գրող Նիկոլաս Սփարքսի «Շտապիր սիրել» վեպը (546 հատ), Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» բեսթսելլերը (378 հատ) և ամերիկացի գրող Ռոբերտ Գրինի «Իշխանության 48 օրենքները» գիտահանրամատչելի ստեղծագործությունը (309 հատ):

Հավելենք, որ Wildberries-ը շարունակում է առաջարկել ցանկացած տարիքի և ճաշակի համար նախատեսված գրքերի լայն տեսականի՝ մանկական ուսումնական գրքերից մինչև համաշխարհային գրականության դասականներ և ժամանակակից բեսթսելլերներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով