Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Նոյեմբերի 20-21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Սպիտակ քաղաքում, Հարթավան, Ամասիա, Ծաղկահովիտ գյուղերում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր», Թաթուլ-Հացաշեն, Մարալիկ-Պեմզաշեն, Ապարան-Քուչակ, Դիլիջան-Սևան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 36 տրանսպորտային միջոց և 58 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով