Իրավական ժխտողականությունը հստակ է, իրավունքների պաշտպանությունն արգելափակված. Լևոն Քոչարյանի փաստաբաններ

 

Իրավական ժխտողականությունը հստակ է, իրավունքների պաշտպանությունն արգելափակված: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի փաստականական խումբը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայտարարությունում ասվում է. «2023 թվականի սեպտեմբերի 22-ից սկիզբ առավ Լևոն Քոչարյանի նկատմամբ քրեական գործը: Այս ժամանակահատվածում տարբեր քրեական գործերից, որոնք ևս իրավական չէին, այս գործով նոր նշաձող սահմանվեց.

1) օբյեկտիվ տվյալի` տեսանյութերի հերքում, ոստիկանների ցուցմունքով,

2) բացառապես ոստիկանների ցուցմունքները, որոնք ուղիղ շահագրգիռ կողմ են, իրենց դեմ խոշտանգման դեպքով հաղորդման, հստակ տեսանյութի և Լևոն Քոչարյանի տուժողի կարգավիճակի պայմաններում` դիտարկվել են արդեն գրեթե 2 ամիս տևող կալանքի ռեժիմի հիմք,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3) քննչական մարմնի ջանասիրության ուղիղ բացակայություն և այդ փաստի ուղիղ անտեսում:

Նույն քննչականը կարող է 48 ժամում կատարել 10-ից ավելի վարույթային գործողություն, իսկ Լևոն Քոչարյանի կալանքի պայմաններում, գրեթե 2 ամսվա ընթացքում նույնիսկ 6 վարույթային գործողություն չի կատարվել:

Այս ամենը փաստում է, որ ապօրինի քրեական գործը և դրա շրջանակներում իրավունքների խախտման վերացումը հասնում է անհնարինության աստիճանի: Փաստացի այս և մի շարք այլ գործերով առաջանում է իրավունքների պաշտպանության անհնարինություն:

Նույնիսկ հատուկ վերանայման բողոքի բանավոր քննության իրավունքից է զրկված պաշտպանական կողմը:

Կասկածից վեր է, որ պարզապես նպատակ է դրվել ամեն կերպ կալանքի տևողությունը ձգել, առանց իրավական կամ նույնիսկ ձևական հիմքի:

Իրավական ժխտողականությունը հստակ է, իրավունքների պաշտպանությունն արգելափակված:

Փաստաբաններ

Արամ Վարդևանյան,

Էրիկ Ալեքսանյան,

Ալեքսանդր Կոչուբաև

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով