Հրդեհ Նոր Խարբերդ գյուղում

Նոյեմբերի 3-ին, ժամը 12։14-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 5-րդ փողոցում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:23-ին, մարվել՝ 15:10-ին: Այրվել են անասնագոմը (մոտ 30 քմ) և ներսում կուտակած կենցաղային իրեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով