Հեղափոխականները մնացել են նախկինների հույսին .«Հրապարակ »

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Երեւանի վարչական շրջաններում ակտիվ կադրային ռակիրովկաներ են` նորանշանակ թաղապետերը աշխատակազմերը հարմարեցնում են իրենց ճաշակին՝ ոչ միայն հայեցողական եւ քաղաքական պաշտոններում են յուրայիններին նշանակում, այլեւ օրենքը չարաշահելով` ազատվում են քաղծառայողներից։ Մասնավորապես, Դավիթաշեն վարչական շրջանի նոր թաղապետն ուզում է արձակուրդում գտնվող աշխատակազմի ղեկավարին փոխարինել նախկին ՀՀԿ-ական, հեղափոխությունից հետո ՔՊ-ական դարձած Ալբինա Ահարոնյանով, ում լոբբինգն իրականացնում է Երեւանի ավագանու «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը: Թաղապետը, հիշեցնենք, Արամ Զավենիչի թիմակից Ալբերտ Հովասափյանն է։

Երեկ Ահարոնյանը նորանշանակ թաղապետի հետ համայնքում շրջայցի է ելել։ Նա նախկին իշխանությունների օրոք թաղապետարաններում աշխատելու հարուստ փորձ ունի, աշխատել է Արաբկիրի թաղապետարանում, ապա Քանաքեռ- Զեյթունի ղեկավարի տեղակալն է եղել, իսկ այժմ հարում է Սուրեն Պապիկյանի թիմին: Մամուլում հրապարակումներ կան, թե ինչպես է նա 2021-ին թաղապետարանի ենթակայությամբ հիմնարկների աշխատակիցներին հաղորդագրություններ ուղարկել, որ մասնակցեն Փաշինյանի նախընտրական հավաքներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով