Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը

 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության կողմից պլանային հոսանքազրկումներով պայմանավորված, ս.թ.  նոյեմբերի 7-ին ժամը 13:00-22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի, Մայիսյան գյուղի Սարգսի թաղամասի   ջրամատակարարումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով