Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից, նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր`«Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ Գարիկ Գալեյանի նկատմամբ խափանման միջոց կիրառեց տնային կալանքը երկու ամիս ժամկետով` համակցված գրավով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Գալեյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: Սակայն, չնայած դրան, Վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 9-ին մերժեց նրա փաստաբանների միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։

Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սեպտեմբերի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով