Monthly Archives: Նոյեմբերի 2023

Ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման գծով պետական աջակցության ծրագրի և դրամական ապահովման վերաբերյալ

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր ՀՀ կառավարության կողմից ընդունվել է երկու որոշում, մասնավորապես. «Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» որոշմամբ` 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար սահմանվել է դրամական միջոցներով… Կարդալ ավելին »

Ակցիաների ընթացքում մի «բերետ» կոտրել էր քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը, հաղորդում էր ներկայացվել, մեկ ու կես տարի քննել-քննելուց հետ պարզվեց՝ «հանցակազմ չկա»․փաստաբան

  2022թ. մայիսին՝ «Դիմադրության» շարժման ժամանակ, անձը պարզված մի «բերետ» կոտրել էր քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը։ Հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել, գործ էին հարուցել, քննություն էին կատարում։ Եվ ի՞նչ։ Մեկ ու կես տարի քննել-քննելուց հետ պարզվեց՝ «հանցակազմ չկա»։ Պարզվեց ոստիկանը սաղ ճիշտ ա արել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Հսկող… Կարդալ ավելին »

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել առվակից

Նոյեմբերի 30-ին, ժամը 09։45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղում ավտոմեքենան ընկել է առվակի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 2 մ խորությամբ առվակից դուրս են բերել «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Գ․)։

Դեկտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

  Երևան քաղաքում` Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-13 աստիճանով։  

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Նոյեմբերի 30-ին, ժամը 11:53-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարի լիճ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Audi» մակնիշի ավտոմեքենան:

Երկրաշարժ Ադրբեջան՝ Մինգեչաուր քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք

Նոյեմբերի 29-ին, ժամը 19:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:49-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.95⁰ և արևելյան երկայնության 46.75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Մինգեչաուր քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի… Կարդալ ավելին »

Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես… Կարդալ ավելին »

«Ամեն ինչի համար» փող չխնայող կառավարությունը պայթյունից տուժած արցախցիներին կաջակցի՞. «Փաստ»

  «Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ու նաև դրան շաղկապված բռնի տեղահանության ընթացքում տուժել, մահացել կամ վիրավորվել են խաղաղ բնակիչներ: Այդ թվում՝ սեպտեմբերի 25-ին ահավոր պայթյուն տեղի ունեցավ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում: Այդ ողբերգության հետևանքով զոհվածների ճշգրիտ թիվն անհայտ է մինչև օրս. նշվում է, որ, նախնական տվյալներով,… Կարդալ ավելին »

Հայտնի է «Գոլդեն փելիս»-ի բացման օրը. ովքեր ներկա կլինեն. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռ այս տարվա օգոստոսին հայտնի էր դարձել, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատերը չի կատարել պետության առաջ ստանձնած պարտավորությունը։ 2018 թ.-ից հետո հայտնի դարձած գործարարի՝ Նարեկ Նալբանդյանի ընկերությունը տարաժամկետ վճարման պայմանով էր ձեռք բերել հյուրանոցը։ Հյուրանոցի գնման երկրորդ վճարումը, որ պիտի կատարվեր այս տարվա հուլիսի 1-ին, չի արվել։ Ըստ… Կարդալ ավելին »