«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ստեփանակերտից հայտնում են, որ կիրակի օրը քաղաքի լքված տներից թալանի առաջին դեպքերն են եղել։ Կիրակի օրն Ադրբեջանի նախագահն այցելել է Ստեփանակերտ, ֆոտոսեսիա արել կառավարության շենքի մոտ: Նրան ուղեկցողները, որոնք, պարզվում է, սովորական գողեր են, Ալիեւի անցած երթուղուն մոտիկ տներն են մտել եւ դուրս եկել ավարով։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նշենք, որ Ալիեւն ուզում է, որ որոշ քանակի արցախցիներ վերադառնան իրենց տները եւ, ըստ տեղական ԶԼՄ-ների, Ստեփանակերտում հսկողություն իրականացնող ոստիկանություն է կարգել, որ լքված տները չթալանվեն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում