Սաղմոսավան գյուղում այրվել է անասնակեր

Հոկտեմբերի 1-ին, ժամը 06։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։44-ին, մարվել՝ 13։16-ին։ Այրվել են մոտ 800 հակ կուտակած անասնակեր, գոմաղբ (4 խմ) և ջերմահարվել՝ 1 ընկուզենի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով