Հրդեհ Փարպի գյուղում. տուժածներ չկան

Սեպտեմբերի 30-ին, ժամը 21։11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազարավան գյուղում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փարպի գյուղի Սահակ Թորոսյան փողոցի տներից մեկի տանիքում․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։54-ին, մարվել՝ 22։28-ին։ Մասամբ այրվել են տան տանիքի (մոտ 100 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 25 քմ, կախովի առաստաղը՝ մոտ 10 քմ և մեկ մահճակալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով