Հնարավոր կլինի՞ հասնել Վանաձորի ավագանու լուծարման. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վանաձորի ավագանին երկու տարի է՝ չի կարողանում համայնքի ղեկավար ընտրել։ Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնած անհասկանալի դատական պրոցեսների շնորհիվ ավագանու նիստերի վրա արգելանք է դրվել, և իշխանության կողմից նշանակվել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Եվ ահա, վերջերս դատարանը վերջնական մերժել է ԼՀԿ-ի հայցը, բայց արգելանքը դեռ չի հանել։ Իշխանությունն իր հերթին չի շտապում համայնքի ղեկավար ընտրել, քանի որ չունի բավարար ձայներ։

Մեր ունեցած տեղեկություններով, նախատեսվում է այլ պատճառաբանություններով շարունակել քաղաքի կառավարումն առանց ընտրության։ Այս համատեքստում հետաքրքիր է լինելու ավագանու անդամ ունեցող այլ ուժերի դիրքորոշումը։ Օրինակ՝ «Ապրելու երկիր» խմբակցությունը բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է ավագանու նոր ընտրություններ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս կուսակցությունը պատրաստվում է վայր դնել մանդատները՝ կոչ անելով նույնը անել մնացած խմբակցություններին, հասկանալի է՝ բացի ՔՊ-ից ու ՀԱՍԿ-ից, որի ներկայացուցիչն, ի դեպ, հիմա համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ Արդյունքում, եթե 50 տոկոսից ավելի մանդատները վայր դրվեն, օրենքի ուժով ավագանին կլուծարվի, և կնշանակվեն նոր ընտրություններ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով