Պուտինը վրացիներին չներեց, բայց ադրբեջանցիներին ներեց.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ   Գագիկ  Համբարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում  է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ,որի ժամանակ Ադրբեջանի նախագահը ներողություն է խնդրել և ցավակցություն հայտնել ռուս խաղաղապահների մահվան համար…
Ռուս խաղաղապահներին ազերիները դիտավորյալ սպանել էին երկու օր առաջ, սակայն Մոսկվան դա գաղտի էր պահում, որ չներքաշվի Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մեջ, քանի որ նրանք հայտարարել էին, որ ռուս խաղաղապահները կներքաշվեն գործողությունների մեջ, եթե վտանգ սպառնա նրանց և ռուս խաղաղապահների սպանության մասին ռուսական կողմը հայտատարեց երեկ երեկոյան, երբ Արցախից բան չէր մնացել…
Ու հիմա, Պուտինն Ալիևի “նորողությունով” ներեց վերջինիս…
Հիշեցնեմ, որ 2008 թ֊ի օգոստոսի 8֊ին, երբ Վրաստանը հարձակվեց Հարավային Օսիայի վրա ու, ըստ Մոսկվայի, զոհվեցին ռուս խաղաղապահներ, Ռուսաստանի իրական ղեկավար` վարչապետ Պուտինը, պատերազմ սկսեց Վրաստանի դեմ և գրավեց Հարավային Օսիան և Աբխազիան…
Փաստորեն` այն ինչ չէր կարելի վրացիներին կարելի է ադրբեջանցիներին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով