Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ։ Նրանք մեր երկրի համար այս ողբերգական օրերին գործուղումների են մեկնում, սեմինարների ու խորհրդաժողովների մասնակցում։ ՔՊ-ականներ Արուսյակ Ջուլհակյանն ու Վահագն Ալեքսանյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին են մեկնելու հոկտեմբերի 22-24-ը՝ Ստոկհոլմ (Շվեդիա), ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, մի խումբ պատգամավորների հետ, հոկտեմբերի 8-9-ը՝ Պրահա եւ 10-11-ը՝ Բրատիսլավա (Սլովակիա)։ Կարգադրության մեջ նշված է՝ «աշխատանքային այց», բայց թե ինչ աշխատանքներ՝ չեն մանրամասնել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը, ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-10-ը եւ 14-ին կգործուղվեն Բեռլին, հոկտեմբերի 11-13-ը՝ Դրեզդեն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Արսեն Թորոսյանի հետ այս օրերին Դուբլինում է, երեկ հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 30. 09․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով