
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սույն թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ, Սուրենավանի համայնքապետ Անի Վարդազարյանը, «Անի Վարդազարյան» ֆեյսբուքյան օգտահաշվից կատարել է հրապարակային գրառում:

Ա. Վարդազարյանի գործողություններում առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի՝
«Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված
հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը» վերտառությամբ 329-րդ
հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 236-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:
Կից ներկայացնում եմ գրառման նկարը: